sapiens.am
-
Պատկերացրեք, որ Դուք մաթեմատիկայի ուսուցիչ եք, ով դասավանդում է երեխաներին ու նախապատրաստում նրանց օլիմպիադայի: Մի օր Ձեզ մոտ են գալիս մի խումբ հետազոտողներ և պարզում, որ որոշ աշակերտներ ավելի բարձր IQ ունեն, քան մյուսները: Կան նաև աշակերտներ, ովքեր ունեն շատ ցածր IQ, իսկ մնացած բոլորը միջակ են: Ձեզ ցուցակ են տալիս, և Դուք շարունակում եք […]
-
Ի՞նչ է անհանգստությունը. Անհանգստությունն էմոցիա է, որը կարող է դրսևորվել տարբեր մակարդակներում սպեցիֆիկ ձևերով: Մարմնի մակարդակում՝ արագ սրտի բաբախում և շնչառություն, քրտնարտադրություն, ցնցում, գլխապտույտ, դիսկոմֆորտ որովայնում: Զգացմունքների մակարդակում` մոտեցող վտանգի զգացումներ, լարվածություն, նաև մտքերի մակարդակում, ինչը, որպես կանոն, կապված է ապագայի վերաբերյալ անհանգստության հետ: Ընդհանրապես անհանգստությունը նորմալ, առողջ հույզ է, այն բնորոշ է բոլոր մարդկանց […]
-
Մեզանից յուրաքանչյուրը երբեմն մտածում է, որ ժամանակը «արագ է թռչում», կամ էլ հակառակը՝ դանդաղ է ընթանում: Այս մասին մտածել են նաև փիլիսոփաները։ XXI դարում ժամանակի մասին բոլոր խոսակցություններն ուղեկցվում են ֆիզիկայի փաստերով և Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսության հղումներով: Սակայն ավելի վաղ ժամանակի ուսումնասիրություններն ամբողջությամբ կապված էին փիլիսոփայության հետ։ Օրինակ Իսահակ Նյուտոնը զարգացրեց իր տեսությունները՝ հիմնվելով […]
-
Ժամանակակից մարդը ցանկանում է երջանիկ լինել։ Երջանկությունն այնքան կարևոր է մեզ համար, որ դրան հետապնդելը մենք անվանել ենք յուրաքանչյուր մարդու անձեռնմխելի իրավունք։ Երջանկության ձգտումը, ըստ այս փաստաթղթի, նույնքան կարևոր է, որքան կյանքը և ազատությունը։ Ենթադրվում է, որ մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է երջանկության ձգտել այնքան, որքան ցանկանում է գոյություն ունենալ: Այնուամենայնիվ, որքանո՞վ է խելամիտ երջանկության ձգտելը, […]
-
Հասկանալու համար, որ Ձեր զրուցակիցը ֆիզիկապես առողջ մարդ է, բավական է մեկ հայացք նետել նրա վրա: Երբ մարդը, օրինակ, հաշմանդամ է, ֆիզիկական բնութագրերը ակնհայտ են և մենք անմիջապես նկատում ենք դա: Սակայն, ներքին կամ հոգեբանական առողջությունը ոչ միայն թաքնված է մեզնից, այլև, չնայած իր համապարփակ ազդեցությանը, որը հաճախ իր կարևորությամբ գերազանցում է ցանկացած ֆիզիկական հիվանդության, […]
-
Ժամանակակից ինտերնետում դիմակազերծումների ժանրը շատ տարածված է։ Մերկացնող տեսանյութերը սիստեմատիկ կերպով մեծ թվով դիտումներ են հավաքում և ընկնում տարբեր հարթակների թրենդների մեջ: Մենք մտնում ենք նայելու անարդարության համար հրապարակային պատիժները, զրպարտությունը գրավում է մեր ականջները, մենք, միջնադարյան բնակիչների պես, հավաքվում ենք կառափնարանի դիմաց՝ ակնկալելով արդարություն։ Բայց ինչո՞ւ է դա մեզ այդքան դուր գալիս: Ինչո՞ւ են […]
-
Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես է երախտագիտությունը մեզ ավելի լավն ու երջանիկ դարձնում, երկարացնում կյանքը և թե ինչպես է բառացիորեն կանգնած մեր հասարակության հիմքում: Նախ, սա հերթական նորաոճ հիմարությունը չէ, որը գովազդվել է առանց որևէ պատճառի` ի ուրախություն ժամանակակից երիտասարդության․ երախտագիտությունը պրակտիկա է, որը երկրի վրա ապրող բոլոր մարդիկ հազարավոր տարիներ փորձարկել են իրենց […]
-
Մարդկության ողջ պատմության ընթացքում ոչ մի մարդ չի կարողացել խուսափել տառապանքից։ Ճամփորդության հենց սկզբում՝ ծնվելու ժամանակ, մեզ վրա է ընկնում ամենադաժան ճնշումը. թթվածնի պակաս ենք ունենում, մեր գլուխը սեղմում են, իսկ մարմինը առաջ մղում։ Բայց որքան էլ սարսափելի հնչի այդ ամենը, մեզ այն պետք է: Ծննդաբերական սթրեսը երեխայի օրգանիզմում առաջացնում է հսկայական քանակությամբ հորմոններ, էնդորֆիններ […]
-
Ի՞նչ է կանգնած մահվան վախի հետևում, և ինչո՞ւ է երբեմն այդքան դժվար ապրել Ձեր կյանքը: Մահը անցյալի և ներկայի փիլիսոփաների համար ամենահետաքրքիր երևույթներից է։ Մենք գիտենք, որ մարդկային կյանքը վերջավոր է, ինչը նշանակում է, որ մեր ժամանակը խիստ սահմանափակ է։ Փիլիսոփաներն ուսումնասիրում են, թե մահվան մասին ինֆորմացիան ինչպես է ազդում մարդու կյանքի վրա։ XXI դարն […]
-
Մարդկությունը վերապրել է բազմաթիվ աղետներ, մասնավորապես քաղաքացիական և համաշխարհային պատերազմներ, դաժան բռնապետություններ և գաղութային զավթումներ։ Յուրաքանչյուր դարաշրջանում մարդիկ հիասթափվում էին մարդու էությունից և հավատում էին, որ այն դատապարտված է ինքնաոչնչացման: 17-րդ դարում Թոմաս Հոբսը որոշեց վերջնականապես ապացուցել դա և հայտարարեց՝ «մարդը մարդուն գայլ է»: Այս թեման հետագայում ավելի են զարգացրել Զիգմունդ Ֆրոյդը և սոցիոլոգ Գեորգ […]