Հոգեբանություն 𝚿
-
Ինչպես է ուղեղը հիշողություններ ստեղծում:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է թարմ հնձված խոտի հոտը Ձեզ անմիջապես տեղափոխում մանկություն, իսկ հին երգի մեղեդին վերակենդանացնում վաղուց մոռացված պահերը: Մարդկային հիշողությունը զարմանալի երևույթ է, այն ձևավորում է մեր անցյալը, որոշում ներկան և ազդում ապագայի վրա: Կարդալ ավելին
-
Ինչ է overthinking-ը, կամ ինչպե՞ս կարող են մեր սեփական մտքերը «սպանել» մեզ։
Ինքնավերլուծություն, ռեֆլեքսիա, պլանավորում. այս բոլոր գործընթացներն անհրաժեշտ են ինքներդ Ձեզ` Ձեր ներկան ու ապագան ավելի լավ հասկանալու համար: Երբեմն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և մտքերը սկսում են բառացիորեն կառավարել Ձեզ։ Կարդալ ավելին
-
Ինչպե՞ս է ձևավորվում ինքնագնահատականը:
Որքա՞ն հաճախ են Ձեզ ասել, որ ցածր ինքնագնահատական ունեք, իսկ գուցե ընդհակառա՞կը` մարդիկ կարծում էին, որ Ձեր ընկալումը սեփական հաջողության մասին չափազանց ուռճացված է: Ինչպե՞ս է ձևավորվում ինքնագնահատականը և ինչպե՞ս բարձրացնել այն։ Կարդալ ավելին
-
Մենք սպառել ենք ամեն ինչ։ Ինչպե՞ս նորից սիրել աշխարհը:
Այն ամենը, ինչ մենք սիրում ենք, ավարտվում է, և դա հիասքանչ է: Եվ որքան էլ մենք ցանկանանք անվերջ երկարացնել այն, ինչ սիրում ենք` ուղղակի անհնար է: Մենք միայն կարող ենք ապրել այն, ինչ մեզ տրված է: Կարդալ ավելին
-
Ինչպե՞ս գտնել իսկական ընկեր:
Առաքինի ընկերությունը միշտ էլ արդիական է, նույնիսկ երբ հանգամանքները փոխվում են, երբ փոխադարձ շահն ու զվարճանքը վերանում են, այն արժանի է պահպանվելու, այն մեզ մղում է դեպի բարձրունքներ և, ամրապնդելով մարդկային անհատականությունը, մեր կյանքը դարձնում է ապրելու արժանի: Կարդալ ավելին
-
Ինչպես նվազեցնել անհանգստությունը, և գործել դժվար ժամանակաշրջաններում:
Անհանգստության հետ կապված միշտ չէ, որ անհրաժեշտ է բժշկի կամ հոգեբանի օգնությունը. որոշ դեպքերում բավական է օգտագործել ինքնօգնության տեխնիկան: Բացի դրանից սկզբունքորեն օգտակար է ավելին իմանալ անհանգստության մասին, թե ինչպես է այն գործում և ինչի համար է անհրաժեշտ: Կարդալ ավելին
-
Երջանիկ մարդիկ չեն ձգտում երջանկության:
Ժամանակակից մարդը ցանկանում է երջանիկ լինել։ Երջանկությունն այնքան կարևոր է մեզ համար, որ դրան հետապնդելը մենք անվանել ենք յուրաքանչյուր մարդու անձեռնմխելի իրավունք։ Երջանկության ձգտումը, ըստ այս փաստաթղթի, նույնքան կարևոր է, որքան կյանքը և ազատությունը։ Կարդալ ավելին
-
Հավատարմությունը սեփական անձի նկատմամբ անհատականության հիմքն է։
Հասկանալու համար, որ Ձեր զրուցակիցը ֆիզիկապես առողջ մարդ է, բավական է մեկ հայացք նետել նրա վրա: Երբ մարդը, օրինակ, հաշմանդամ է, ֆիզիկական բնութագրերը ակնհայտ են և մենք անմիջապես նկատում ենք դա: Սակայն, ներքին կամ հոգեբանական առողջությունը ոչ միայն թաքնված է մեզնից, այլև, չնայած իր համապարփակ ազդեցությանը, որը հաճախ իր կարևորությամբ գերազանցում է ցանկացած ֆիզիկական հիվանդության,… Կարդալ ավելին
-
Ինչպես է տառապանքը ձևավորում աշխարհը:
Մարդկության ողջ պատմության ընթացքում ոչ մի մարդ չի կարողացել խուսափել տառապանքից։ Ճամփորդության հենց սկզբում՝ ծնվելու ժամանակ, մեզ վրա է ընկնում ամենադաժան ճնշումը. թթվածնի պակաս ենք ունենում, մեր գլուխը սեղմում են, իսկ մարմինը առաջ մղում։ Բայց որքան էլ սարսափելի հնչի այդ ամենը, մեզ այն պետք է: Ծննդաբերական սթրեսը երեխայի օրգանիզմում առաջացնում է հսկայական քանակությամբ հորմոններ, էնդորֆիններ… Կարդալ ավելին
-
Ի՞նչ է մահը XXI դարում, և ինչո՞ւ ենք մենք վախենում դրանից:
Ի՞նչ է կանգնած մահվան վախի հետևում, և ինչո՞ւ է երբեմն այդքան դժվար ապրել Ձեր կյանքը: Մահը անցյալի և ներկայի փիլիսոփաների համար ամենահետաքրքիր երևույթներից է։ Մենք գիտենք, որ մարդկային կյանքը վերջավոր է, ինչը նշանակում է, որ մեր ժամանակը խիստ սահմանափակ է։ Փիլիսոփաներն ուսումնասիրում են, թե մահվան մասին ինֆորմացիան ինչպես է ազդում մարդու կյանքի վրա։ XXI դարն… Կարդալ ավելին