«Մթություն և ունայնություն». որտեղի՞ց է գալիս կյանքի իմաստը և որտե՞ղ այն փնտրել.

Այն պայմաններում, երբ ապագան անորոշ է, և անցյալը տագնապալի արագությամբ զրոյանում է, շատ մարդիկ զգում են, որ իրենք հանձնվում են, կորում է ինչ-որ բան անելու ցանկությունը: Անկանխատեսելիությունը, անապահովության զգացումը մեզ դնում են իմաստի կորստի այս իրավիճակում, սակայն, ըստ գիտնականների, հենց ունայնության զգացումը կարող է շատ ավելի սարսափելի թշնամի դառնալ, քան իրական սպառնալիքները։ Վիկտոր Ֆրանկլի ստեղծագործությունների հիման վրա մենք կպարզենք, թե որտեղից է գալիս կյանքի իմաստը, ո՞ւր է գնում և ամենակարևորը` որտեղ այն փնտրել:

Որտեղի՞ց է գալիս կյանքի իմաստը.

Ֆրոյդի ժամանակ խնդիրների ու հոգեկան խանգարումների մեծ մասի պատճառը վերագրվում էր հիվանդի սեռական անբավարարվածությանը, որը դրսևորվում էր տարբեր ձևերով։ Սակայն 20-րդ դարի կեսերին, երբ հոգեբանները սկսեցին ուսումնասիրել շեղված վարքը և մշակեցին ավելի շատ գործիքներ ու մոտեցումներ, առաջին պլան եկավ մեկ այլ խնդիր՝ հիվանդների ներքին դատարկության զգացումը, իմաստի կորստի վիճակը։ Հենց այս թեման է հետաքրքրել Վիեննայի երրորդ հոգեբանական դպրոցի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլին։

Վիկտոր Ֆրանկլը հոգեբան, նյարդաբան և հոգեբույժ է, որ ծնվել է 1905 թվականին և իր կյանքի 92 տարիների ընթացքում կարողացել է փրկել հազարավոր մարդկանց։ Նրա հասուն տարիներն անցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ֆրանկլը հրեական ծագումով ավստրիացի էր, և, ինչպես իր շատ հայրենակիցներ, նա նույնպես հայտնվեց համակենտրոնացման ճամբարում։ Մինչև 1942 թվականը նրա հիվանդները հիմնականում ինքնասպանության վտանգի տակ գտնվող մարդիկ էին: 1942 թվականից հետո նրան տեղափոխել են ճամբարից ճամբար` Թերեզիենշտադտի, Օսվենցմի և Դախաուի։ Ֆրանկլն իր բանտարկության ողջ ժամանակը նվիրել է բժշկական պրակտիկային` զբաղվել է հոգեբանական խորհրդատվության և այլ բանտարկյալների աջակցությամբ։ Իր աշխատանքի և ընկերներին դիտարկելու ժամանակ նա նկատեց, որ հենց կյանքի իմաստի առկայությունն է, որ օգնում է մարդկանց դիմանալ բոլոր դժբախտություններին ու շարունակել ապրել։ Ուսումնասիրելով իմաստը գտնելու այս ցանկությունը՝ Վիկտոր Ֆրանկլը մշակեց իր աջակցության մեթոդը՝ լոգոթերապիա։

Համաձայն լոգոթերապիայի` մարդկային վարքի շարժիչ ուժը հանդիսանում է արտաքին աշխարհում կյանքի իմաստը գտնելն ու իրականացնելը։ Ֆրանկլի կարծիքով զուտ մարդկային առանցքային հատկություններից մեկը ձգտումն է դեպի իմաստը, և հենց դա է մարդու գլխավոր շարժիչ ուժը, որով տարբերվում է կենդանուց։ Բայց իմաստն ինքնին մարդկային «ես»-ից դուրս է, ինչով էլ պայմանավորված է դրա` մարդու գործունեությունը ուղղորդելը։ Ի վերջո, եթե իմաստը ներսում լիներ (մարդու մտքերում), ապա անհատը գործողության կարիք չէր զգա:

Ֆրանկլը գրում է․ «Մարդ լինել նշանակում է միշտ ուղղված լինել դեպի ինչ-որ բանը կամ ինչ-որ մեկին, տրվել գործին, նվիրվել սիրած էակին կամ Աստծուն, որին ծառայում է»։ 

Մարդկանց սխալը, նրա կարծիքով, երջանկության կամ հաջողության ձգտելն էր։ Երկուսն էլ իմաստալից գործունեության կողմնակի ազդեցություն են: Եթե ​​մարդ երջանկությունը, հաջողությունը կամ փողը դարձնում է ինքնանպատակ և սկսում է ձգտել դրանց, նա կարող է ընկնել «էկզիստենցիալ վակոումի» մեջ՝ անիմաստ շարժման իրավիճակ, որում ոչ մի հաջողություն, ոչ մի ձեռքբերում չի հանգեցնում ցանկալի արդյունքի, խաղաղության կամ երջանկության զգացումի։

Սակայն միայն սիրելի աշխատանքը, հարաբերությունները, որոնք ուրախություն են բերում, և Աստծուն ծառայելը բավարար չեն կյանքի իմաստը գտնելու համար:

Ինչպե՞ս փնտրել կյանքի իմաստը:

Ինչպես գրել է Ֆրանկլը` իմաստալից գործունեությունն ուղղված է արտաքին աշխարհին։ Հետևաբար մարդը իմաստ փնտրելով պետք է վերլուծի իր գործողությունները և պատասխանի «ինչո՞ւ եմ ես դա անում», «ո՞ւմ է օգնում իմ գործունեությունը», «ինչո՞վ է դա ինձ օգնում» հարցերին: Գուցե դուք սովորական աշխատանք եք կատարում, որի իմաստը ձեր ընտանիքի բարեկեցությունը ապահովելն է, գուցե «Ձեր հաճույքի համար» արվեսով եք զբաղվում, բայց դա կարո՞ղ է օգնել մարդկանց` ավելի լավ հասկանալ իրենք իրենց կամ կարեկցել միմյանց: Այս հարցերը վերաբերում են ցանկացած գործունեությանը:

Կան ևս մի քանի գործողություններ, որոնք մարդը պետք է ձեռնարկի էկզիստենցիալ վակոումում չհայտնվելու համար.

1․ Խղճի դաստիարակություն․

Ըստ Վիկտոր Ֆրանկլի՝ խիղճն է հիմնական «իմաստի օրգանը»։ Այն թույլ է տալիս մարդուն գործել՝ կենտրոնանալով ներքին մտադրությունների վրա ու հավասարակշռություն պահպանել դրանց և արտաքին կայանքների միջև: Հենց խիղճն է, որ օգնում է գտնել գործունեության իրական իմաստը, այլ ոչ թե այն փոխարինել դրսից հեռարձակվող իդեալներով։

2․ Մտածողության ճկունության զարգացում.

Իմաստը մարդկային ընկալման մեջ ունի երկու վիճակ. սա գործողությունների ու կյանքի իմաստավորման ընդհանուր զգացում է` ներառյալ կոնկրետ պահի հետ կապված իմաստը:

Ֆրանկլը գրում է․ «Չկա մի իրավիճակ, երբ կյանքը մեզ հնարավորություն չտա իմաստ գտնելու, և չկա այնպիսի մարդ, ում համար կյանքը պատրաստի ինչ-որ գործ չունենա»։

3․ Կողմնորոշվածությունը ապագայի հանդեպ.

Իմաստը մարդու համար այն է, ինչը նրան տանում է դեպի վաղը և թույլ է տալիս ապրել այնպիսի կյանքով, որում երջանկությունը հաջող ինքնաիրացման արտադրանք է: Դա առաջ գնալու, սեփական արդյունքները բարելավելու համար զարգանալու ցանկությունն է, որը թույլ է տալիս մարդուն գիտակցել և գտնել իմաստի սեփական ըմբռնումը:

Ֆրանկլի կարծիքով իմաստի փնտրտուքից հրաժարվելը կամ հավատքի վրա այլ մարդկանց իդեալներն ընդունելը կլինի կամ կոնֆորմիզմ, կամ պարտություն տոտալիտարիզմին։ Ընդ որում` ոչ մեկը, ոչ մյուսը հարմար չեն առողջ և ազատ անհատի համար: (կոնֆորմիզմ` երևույթ, երբ անհատները իրենց վերաբերմունքը, համոզմունքներն ու վարքագիծը համապատասխանեցնում են խմբի նորմերին, տոտալիտարիզմ՝ ավտորիտար իշխանության ձև, բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին

Ֆրանկլը գրում է․ «Անիմաստ է միայն մարդկային չիրացված պոտենցիալը, ոչ թե կյանքը»։

Իմաստի կորուստը վտանգավոր է, քանի որ, ըստ լոգոթերապևտների, նրա հողում զարգանում են դեպրեսիվ վիճակներ ու կործանարար վարք, այդ թվում՝ մարդը սկսում է տառապել երջանկության զգացում տվող նյութերի կախվածությունից: Այնուամենայնիվ, նման պրակտիկան չի նպաստի անձի զարգացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով