Ռեֆլեքսիա

Ռեֆլեքսիա

Ռեֆլեքսիա (լատ.՝ reflexio — անդրադարձում)` մտածողության գործընթաց՝ ուղղված ինքնաճանաչմանը, սեփական հույզերի ու զգացմունքների, վիճակների, ընդունակությունների, վարքի վերլուծությանը։ Տերմինը սկզբում հայտնվել է փիլիսոփայության մեջ, այնուհետև հայտնի է դարձել գիտելիքի այլ բնագավառներում, այդ թվում՝ հոգեբանության մեջ։

Ընդհանուր հոգեբանական համատեքստում ռեֆլեքսիան ունի գիտակցության կառուցվածքները, դրանց բովանդակությունը փոխելու ունակություն։ Ռեֆլեքսիան սկսում է ձևավորվել տարրական դպրոցի տարիքից, իսկ դեռահասության տարիքում ​​դառնում է վարքի կարգավորման և ինքնազարգացման հիմնական գործոնը (օրինակ` դեռահասության հիմնական խնդիրը, ըստ Է. Էրիկսոնի, կապված է «ո՞վ եմ ես» հարցի վերաբերյալ մտորումների հետ)։

Կան ռեֆլեքսիայի տարբեր տեսակներ՝ լեզվական (ուղղված է մարդու խոսքի առանձնահատկությունների վերլուծությանը), անձնական (սրա նպատակն է իմանալ սեփական անձի հատկություններն ու յուրահատկությունները), ինտելեկտուալ (մարդու ինտելեկտուալ ընդունակությունների մասին պատկերացումների ձևավորումը), հուզական (մարդու կողմից սեփական հուզական ոլորտի ուսումնասիրությունն ու ճանաչումը)։

Ժամանակի կատեգորիան նույնպես ազդում է ռեֆլեքսիայի տեսակի վրա։ Այս առումով առանձնանում են իրավիճակային, հետադարձ և հեռանկարային ռեֆլեքսիաներ։ Առաջին տեսակը կապված է ներկա իրավիճակի, այդ ընթացքում մեզ ուղեկցող ռեակցիաների անհատականության վերլուծության հետ։ Հետադարձ ռեֆլեքսիան անցյալի հետ կապված իրադարձությունների և գործողությունների գնահատումն է: Հեռանկարայինը թույլ է տալիս վերլուծել առաջիկա գործողությունները:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով