Զգացմունքներ

Զգացմունքները (անգլերեն՝  sentiments) մարդու կայուն հուզական ապրումներն են, որոնք առաջանում են արտաքին աշխարհի հետ նրա հարաբերությունների ընթացքում: Զգացմունքները առաջանում և ձևավորվում են մարդու զարգացման ու դաստիարակության ընթացքում: Նրանցում արտացոլվում են ցանկացած երևույթի, առարկաների, իրադարձությունների նշանակությունները` մարդու, նրա ներքին աշխարհի, կարիքների և դրդապատճառների համար: 

Ի տարբերություն աֆեկտների և հույզերի` զգացմունքները վերիրավիճակային են: Բացի դրանից, զգացմունքները սուբյեկտիվ են, ինչը բացատրվում է տարբեր մարդկանց` որոշակի առարկաների և երևույթների նկատմամբ տարբեր ընկալմամբ: Զգացմունքների մեկ այլ հատկություն երկիմաստությունն է կամ երկակիությունը, այսինքն` դրական և բացասական հույզերը կարող են միավորվել նույն զգացմունքի մեջ (օրինակ` սերը ուղեկցվում է զայրույթով, ուրախությամբ, հուսահատությամբ, խանդով և այլն):Ըստ մարդու առաջնային զգացմունքների՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել նրա աշխարհայացքի և արժեքային համակարգի մասին: Զգացմունքների կայուն դասակարգում գոյություն չունի, բայց տարածված է բաժանում` ըստ ընդհանրացման աստիճանի (կոնկրետ, ընդհանրացված, վերացական զգացմունքներ), ինչպես նաև զգացմունքների ենթատեսակների բաշխում` ըստ իրենց օբյեկտների (բարոյական, էսթետիկական, մտավոր, ծնողական և այլն):

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով