Կարծրատիպեր կյանքի դժվարությունների մասին․

Կարծրատիպեր կյանքի դժվարությունների մասին․

1. «Ամեն ինչ կանցնի».

Ցավալի փորձը մեզ ընդմիշտ փոխում է, այն առանց հետք չի մնում: Այնուամենայնիվ, ինչ էլ որ Ձեզ ասեն (եթե նույնիսկ ապացուցեն իրենց խոսքը փաստերով), իմացեք, որ Դուք կարող եք հաղթահարել ամեն ինչ։

Ցավն, իհարկե, ոչ մի տեղ չի հեռանում, բայց մերթընդմերթ բթանում է։ Ժամանակի ընթացքում մենք ձեռք ենք բերում ուժ և դիմադրություն` ցավը հաղթահարելու համար, որոնք էլ մեզ օգնում են առաջ շարժվել։

2. «Դա Ձեզ ավելի երջանիկ կդարձնի».

Պարզ չէ, թե որտեղից է հասարակության մեջ մտել այն գաղափարը, որ տրավմատիկ փորձերը մեզ ավելի երջանիկ են դարձնում: Երբեմն հնարավոր է լինում պարզապես խուսափել դրանցից։

Իրականում, Ձեր` սեփական տհաճ փորձի վրա աշխատանքը երկարաժամկետ հեռանկարում կարող է մեծացնել դիմադրողականությունը դժբախտությունների նկատմամբ: Դրանից ավելի երջանիկ չեք դառնա, բայց ավելի լավ է փորձը վերածեք ուժի, քան թույլ տաք, որ կործանի Ձեզ:

3. «Սրտիդ եղածն ասա, կօգնի».

Կասկածելի խորհուրդ. մեծ հաշվով ամեն ինչ կախված է լսողից։ Շատերը խնդրում են` իրենց հետ քննարկեք Ձեր խնդիրները, սակայն երբ բանը հասնում է գործին, «լսողներից» շատերը չեն էլ հասկանում, թե ինչին են խառնվել: Եվ, հետևաբար, աղ են լցնում վերքի վրա անհամություններով։

Սիրտդ բացելով մի մարդու առաջ, ով ընդամենը երկու րոպե լսելուց հետո սկսում է զղջալ իր առաջարկի համար, միայն վատթարացնում է իրավիճակը։

Դժվարությունները քննարկելն օգտակար է նրանց հետ, ովքեր իսկապես պատրաստ են լսել: Եվ եթե ինչ-որ մեկը պատրաստ է դրան, ապա նա լուրջ, ոչ բոլորին վստահելի պարտավորություն է ստանձնում։

Ինչ էլ որ լինի, ցավալի փորձը նույնպես փորձ է: Կյանքին նայեք փիլիսոփայական պրիզմայի միջոցով. ամեն ինչ շատ լուրջ մի ընդունեք ու թերահավատորեն վերաբերվեք բոլորի խորհուրդներին։ Ընդունեք ճակատագրի մարտահրավերները, թույլ մի տվեք, որ ձեր թուլությունները կործանեն Ձեզ, այլ դրանք դարձրեք զենք ու գիտելիք։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով