4 փաստ հույզերի մասին. հեգնանքը ռոբոտներնի մոտ, կարեկցանքը երաժշտության հանդեպ, և ժամանակի զգացումը:

4 փաստ հույզերի մասին. հեգնանքը ռոբոտներնի մոտ, կարեկցանքը երաժշտության հանդեպ, և ժամանակի զգացումը:

Հոգեբանության մեջ չկա «հույզեր» հասկացության համար մեկ սահմանում, թեև հետազոտողները հուզական վիճակի կամ հուզական ռեակցիայի կառուցվածքում առանձնացնում են մի քանի կոմպոնենտներ: Առաջին հերթին սրանք մեր ֆիզիոլոգիական ռեակցիաներն են, ինչպիսիք են ադրենալինի արտազատումը, սրտի զարկերի և շնչառության ռիթմի փոփոխությունները, ինչպես նաև կոգնիտիվ գնահատումը, որը կապված է հույզերի և մարդու` իր վիճակի ըմբռնման հետ:

Երաժշտությունը կարող է կոգնիտիվ մակարդակում էմպաթիա առաջացնել:

Առօրյա ընկալման մեջ էմպաթիան սոցիալական բան է. ես ապրումակցում եմ ինչ-որ մեկին, իսկ ինչ-որ մեկը ապրումակցում է ինձ: Նրանց համար, ովքեր հետաքրքրված են էսթետիկայի հոգեբանությամբ կամ ուսումնասիրում են հույզերի ու երաժշտության փոխհարաբերությունը, հետաքրքիր կլինի իմանալ, որ «empathy» բառը անգլերենում մուտք է գործել «Einfühlung» բառի միջոցով, ինչը նշանակում է «ներզգալ» և կապված է նրա հետ, թե ինչպես ենք մենք արձագանքում արվեստի գործերին:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ առօրյա կյանքում Ձեր էմպաթիայի ընդհանուր մակարդակը օգնում է կանխատեսել, թե որքան կհուզվեք օրինակ տխուր երաժշտությունից: Հավանաբար Դուք ապրումակցում եք այն պատմությանը, որը կապված է դրա հետ: Էմպաթիայի մեկ այլ տեսակ կա՝ ոչ թե հուզական, այլ կոգնիտիվ։ Երբ հավատում եք, որ երաժշտությունը գրել է իրական մարդ, այլ ոչ թե ալգորիթմ, ուղեղում մի ամբողջ նեյրոնային ցանց է ակտիվանում: Այն պատասխանատու է այլ մարդկանց որոշակի վիճակներ վերագրելու համար: Երաժշտություն լսելիս ակամա մտածում ենք, թե ինչ էր փորձում մեզ պատմել կոմպոզիտորը, թե ինչ վիճակում էր։

Ռոբոտներին հեգնանք են սովորեցնում:

Հեգնանքը կառուցված է հակասության վրա։ Օրինակ` «ապրես դու» արտահայտությունը կարելի է ասել դեմքի ոչ ուրախ արտահայտությամբ, և դա մարդու կողմից կընկալվի որպես հեգնական արտահայտություն: Ռոբոտներին սովորեցնում են նմանատիպ ռեակցիաներ:

Աուգսբուրգի համալսարանի գիտնականները (Էլիզաբեթ Անդրեի գլխավորությամբ) ռոբոտին սովորեցրել են զրույցի ընթացքում հեգնանք արտահայտել ինչպես խոսքի, այնպես էլ դեմքի միմիկաների միջոցով: Աշխատանքի հեղինակներն օգտագործել են գոյություն ունեցող Reeti ռոբոտը: Այն ունի ստատիկ մարմին՝ շարժական գլխով և դեմքով` շարժվող բերան, աչքեր, կոպեր և ականջներ: Բացի դրանից, ռոբոտն ունի լուսադիոդներ այտերին, սակայն հետազոտողները չեն օգտագործել դրանք իրենց աշխատանքում։

Երեխաներին հույզերը սովորեցնում են ծնողները:

Դ.Գերեգեի և Ց.Ունոկայի ենթադրության համաձայն` մտերիմ հոգատար մեծահասակը, օրինակ մայրը, դառնում է հուզական տեղեկատվության աղբյուր: Նա, արձագանքելով երեխայի հուզական դրսևորումներին, արտացոլում է դրանք, այսինքն՝ ցույց է տալիս դրանք ավելի ճշգրիտ դեմքի արտահայտություններով և ձայնով: 

Որքան ավելի շատ է մայրը ձգտում համապատասխանել համատեքստին, իրական հանգամանքներին և երեխայի տիպիկ պահվածքին, այնքան ավելի ճշգրիտ է դառնում մեկնությունը: Երեխան հիշողության մեջ պահում է այս տեղեկատվությունը:

Հույզերը թույլ են տալիս ավելի լավ կառավարել մեր ժամանակը:

Հույզերի ապարատը մեզ ասում է, թե որքան ժամանակ ունենք որոշումներ կայացնելու համար, քանի որ այն ունի երկու փաստարկ՝ ներկայիս հուզական գնահատականը և դրա ածանցյալը: Կախված դրանցից` Ձեր վիճակը կամ շատ վատ է կամ ​​արագորեն վատանում է, ուստի պետք է արագ որոշումներ կայացնել: Որքան վատ է իրավիճակը, այնքան արագ պետք է որոշում կայացնել։ Եվ հակառակը` որքան լավ է իրավիճակը, այնքան դանդաղ կարող եք մտածել որոշումներ կայացնելու մասին և, համապատասխանաբար, ավելի ճշգրիտ ընտրություն կատարել։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով