6 փաստ տիեզերքի մասին, որոնց դժվար է հավատալ.

6 փաստ տիեզերքի մասին, որոնց դժվար է հավատալ.

1. Արեգակնային համակարգում կարող են լինել 8ից ավելի մոլորակներ:

Արեգակնային համակարգը տիեզերքի ամենաշատ ումնասիրված մասն է: Ըստ պաշտոնական վարկածի՝ այն ներառում է ութ մոլորակ։ Իրականում դրանց թիվն ավելին է: Այնտեղ առնվազն հինգ «գաճաճ» մոլորակ կա։ Դրանք են Պլուտոնը, Ցերերան, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը: Երկրից հեռու լինելու պատճառով դրանք քիչ են ուսումնասիրված։ Ավելին` ըստ գիտնականների` Արեգակնային համակարգում կարող է լինել ևս մոտ 2 հազար պոտենցիալ գաճաճ մոլորակ։ Բացի դրանից, շատ աստղաֆիզիկոսներ ընդունում են 9-րդ խոշոր մոլորակի գոյությունը: Այն Նեպտունի չափ է և տասնապատիկ մեծ Երկրից: Խորհրդավոր X մոլորակի գոյության մասին գիտնականները սկսել են կռահել դեռ 2014թ.-ին, իսկ 2016թ.-ին ստացել են առաջին ապացույցները՝ օգտագործելով համակարգչային մոդելավորումը։

2. Առանց լուսնի ծովային կյանքը կբնաջնջվի Երկրի վրայից:

Եթե ​​Երկրի արբանյակն անհետանա, ամենայն հավանականությամբ, համաշխարհային աղետ չի լինի։ Ժամանակին այն լույսի հիմնական աղբյուրն էր մթության մեջ, հիմա մարդիկ կարող են ապրել առանց լուսնի: Եվ, այնուամենայնիվ, որոշ լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Օրինակ՝ շատ ջրային սպորտաձևեր կավարտվեն։ Լուսնի փուլերն ազդում են ալիքների վրա. անցնելով մեր մոլորակի մակերևույթի վրայով` այն առաջացնում է օվկիանոսի մակընթացությունը։ Բացի դրանից, կվերանա ծովային կյանքը, որն ուղղակիորեն կապված է մակընթացության հետ։ Առանց արբանյակի Երկրի վրա արևի և լուսնի խավարումներ չեն լինի, իսկ տեկտոնական սալերը կտեղաշարժվեն՝ առաջացնելով երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ: Բայց գլխավորն այն է, որ մոլորակի կլիման այլևս նույնը չի լինի։

3. Տիեզերքում տիրում է լռություն:

art space 169

Մեր մոլորակի ամենացածրաձայն վայրը համարվում է Օրֆիլդի լաբորատորիայի խցիկը. այն կլանում է ձայների մինչև 99,99%-ը: Բայց նույնիսկ այնտեղ չկա բացարձակ լռություն: Լռությունը կխախտի մեր թոքերի և արյունատար համակարգի աշխատանքը։ Այսօր այս լաբորատորիայում տարբեր ուսումնասիրություններ են կատարվում և փորձարկվում են սարքավորումներ։ Նման մեկուսացած տարածքներում ՆԱՍԱ-ի մասնագետները փորձարկում են ապագա տիեզերագնացներին: Տիեզերքում չկա ձայն, քանի որ չկա օդ: Հետևաբար նույնիսկ հզոր գալակտիկական պայթյունները տեղի են ունենում կատարյալ լռության մեջ: Նման պայմաններում աշխատելը շատ դժվար է. ձայնային վակոումում ընդամենը մի քանի րոպեն անպատրաստ մարդկանց մոտ առաջացնում է խուճապի նոպաներ և ծանր լսողական զգայապատրանքներ (հալյուցինացիաներ):

4. NASA-ի սկաֆանդրն արժե 22 միլիոն դոլար։

Կին տիեզերագնացների թիմի առաջին տիեզերական ելքը հետաձգվել է սկաֆանդրի պակասի պատճառով և տեղի է ունեցել 2019թ.-ի հոկտեմբերին։ NASA-ն ավելի քան 200 միլիոն դոլար է ներդրել նոր սկաֆանդրների մշակման համար։ Չնայած դրան, գլխավոր տեսուչ Փոլ Մարտինի զեկույցի համաձայն, գերատեսչությունն իր տրամադրության տակ ունի ընդամենը 11 շահարկելի սկաֆանդր։ Դրանք մշակվել են յոթանասունականների վերջին, իսկ ծառայության ժամկետը լրացել է անցյալ դարում։ Տիեզերագնացների հնացած հովացման համակարգի անսարքության պատճառով տիեզերագնացների սաղավարտներում խոնավություն է կուտակվում։ NASA-ի ինժեներ Պաբլո դե Լեոնի խոսքով՝ յուրաքանչյուր նման կոստյում կշռում է ավելի քան 150 կգ և արժե 22 միլիոն դոլար։

5. Լուսինը հեռանում է Երկրի ուղեծրից։

Լուսինը աստիճանաբար հեռանում է մեր մոլորակից։ Իհարկե, դա տեղի է ունենում շատ ցածր արագությամբ՝ տարեկան մոտ 38 մմ: Մեդիսոնի համալսարանի և Կոլումբիայի համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ 1,5 միլիարդ տարի առաջ Երկրի օրը տևում էր մոտ 18 ժամ: Այն ժամանակ Լուսինը 44000 կմ-ով ավելի մոտ էր Երկրին, քան այժմ։ Աստղաֆիզիկոսների կարծիքով` ավելացած հեռավորությունը ազդել է մոլորակի` իր առանցքի շուրջը պտույտի և, միևնույն ժամանակ, կլիմայի ու օրվա երկարության վրա: Մի քանի միլիարդ տարի հետո Լուսնի ուղեծիրը մոտավորապես կկրկնապատկվի, և օրը կերկարաձգվի 870 ժամով: Սակայն «ժամանակի ընթացքում նրանք այլևս չեն հեռանա միմյանցից, և արբանյակը կրկին կսկսի շարժվել դեպի Երկիր» կանխատեսում են փորձագետները։

6. Հզոր գրավիտացիոն դաշտը դանդաղեցնում է ժամանակը։

Ձգողականության պատճառով ժամանակը տարածության մեջ այլ կերպ է ընթանում։ Որքան հզոր է գրավիտացիոն դաշտը, այնքան ժամանակը դանդաղում է։ Այս երևույթը պատկերված է Քրիստոֆեր Նոլանի«Interstellar» ֆիլմում։ Երբ հերոսները հասնում են Միլլեր մոլորակ, մեկ ժամը նրանց համար հավասար է յոթ երկրային տարվա: Վերադառնալով տիեզերանավի վրա մի փոքր ավելի քան երեք ժամ անց` տիեզերագնացները գտնում են արդեն ալեհեր գործընկերոջը, ով սպասում էր իրենց վերադարձին 23 երկար տարիներ: Գրեթե նույն բանը տեղի է ունենում իրականում։ Օրինակ՝ տիեզերագնացների համար ժամանակը վայրկյանների տարբերությամբ ավելի արագ է ընթանում, քան Երկրի վրա գտնվող մարդկանց համար: Իսկ սև խոռոչի մոտ այն գրեթե ամբողջությամբ կանգ է առնում։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով