1. Մի իդեալականացրեք. նախքան Ձեզ ծանոթ կամ instagram-ում հայտնի մեկի կյանքի հետ համեմատելը հիշեք, որ Դուք նրանց գիտեք միայն մակերեսորեն: Մարդու ներսում կարող են լինել շատ ավելի լուրջ խնդիրներ ու պարտականություններ, քան Ձերը։
2. Եղեք գիտակից. գիտակցված որոշում կայացրեք ապրել Ձեր արժեքներին, նպատակներին և էթիկային համապատասխան: Ձեր մոտեցումը կյանքին տարբերվում է այլ մարդկանց մոտեցումներից, ինչը նշանակում է, որ Ձեզ ուրիշիների հետ համեմատելը սխալ է:
3. Գնահատեք այն, ինչ ունեք․ մի թերագնահատեք Ձեր ձեռքբերումներն ու արժանիքները։ Գիտակցելով Ձեր հաջողությունը` ավելի դժվար եք ընկճախտի մեջ հայտնվելու, քանի որ ոչ մի վայրկյան չեք մոռանալու Ձեր կյանքի բոլոր լավ բաները:
4. Կյանքը մրցակցություն չէ, այստեղ հաղթողներ կամ պարտվողներ չկան։ Կյանքը պետք է վայելել ու բավականություն ստանալ: Եվ հավատացեք` նրանք, ովքեր հաջողակ են կյանքի մի բնագավառում, կարող են լիակատար ձախողումներ ունենալ մի շարք այլ ոլորտներում:
5. Համեմատեք Ձեզ Ձեր անցյալի հետ` օրինակ մեկ տարի առաջ կամ 5: Դա միակ ողջամիտ համեմատությունն է: Համոզվեք, որ անցյալի համեմատ առաջընթաց ունեք:
6. Բավարարվեք նրանով, ինչ ունեք․ եթե դուք միշտ փափագում եք այն, ինչ ուրիշներն ունեն, բայց Դուք դեռ չունեք, դատապարտված եք երջանկության պատրանքի հավերժական հետապնդման: Դուք երբեք չեք բավարարվի և միշտ կցանկանաք ավելին, իսկ դա առանց ֆինիշի մրցավազք է: