Գրաքննություն (ցենզուրա)

Գրաքննություն (ցենզուրա)

Գրաքննությունը (լատիներեն՝ censere՝ գնահատել, սահմանել) որոշակի վերահսկողություն է տեղեկատվության, դրա տարածման, հրապարակայնության, փոխանակման և այլնի նկատմամբ: Հոգեբանության մեջ այս տերմինն օգտագործվել է Զիգմունդ Ֆրոյդի կողմից` հոգեվերլուծության իր տեսության մեջ՝ նշելու համար այն աստիճանը, որը զտում է անգիտակցականի բովանդակությունը, ձգտում է ներթափանցել գիտակցության մեջ և հաճախ ճեղքվում է հասարակության կողմից անընդունելի և դատապարտված ցանկությունների և երևակայության տեսքով: Գրաքննության գործառույթով օժտված են Ֆրոյդի կողմից առանձնացված անհատականության երկու ենթակառուցվածքներ, այն է՝ «Ես» և «Գեր Ես», որոնք հակազդելով «Այն»- ից բխող գաղափարներին, իրականացնում են անգիտակցականից բխող ազդակների ֆիլտրում, ճնշում կամ ընդունում, վերահսկում են գիտակցությունը և վարքը:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով