Դուք երբեք չեք իմանա ճշմարտությունը։

Դուք երբեք չեք իմանա ճշմարտությունը։

Պատկերացրեք` ծնվել եք մի աշխարհում, որտեղ մարդիկ և ցանկացած տեղեկություն այն մասին, թե ինչ է կատարվում ընդհանրապես Երկրի վրա, իսպառ բացակայում են:

Դատարկ թերթ, որը ոչինչ չգիտի այս աշխարհում կյանքի մասին: Ձեր շուրջը ամեն ինչ նոր է ու անհայտ: Դուք չգիտեք, թե որտեղ եք գտնվում, ինչ է Ձեզ շրջապատում, ինչպես են տեղի ունենում որոշակի բնական երևույթներ, ինչպես են ստեղծվել Երկիրն ու տիեզերքը, ինչ են մայրցամաքները, ինչ է օվկիանոսը և այլն, և այլն:

Դուք պարզապես աստիճանաբար սկսում եք ուսումնասիրել Ձեր շուրջն ամեն ինչ: Ինքներդ եզրակացություններ եք անում՝ հիմնվելով Ձեր զգացմունքների և ընկալման վրա: Այն, ինչը կարողանում եք տրամաբանորեն բացատրել, հաստատում եք որպես ճշմարտություն, իսկ նրան, ինչը հնարավոր չէ բացատրել, ուղղակի հավատում եք:

Հիմա հիշեք, որ դուք ծնվել եք մի աշխարհում, որտեղ կան մարդիկ, ու նրանք արդեն գիտեն, թե ինչպես բացատրել այն, ինչ մեզ շրջապատում է:

Դուք գնում եք դպրոց, և Ձեզ ասում են, որ Երկիրը կլոր է, որ արևը աստղ է և մեզնից միլիոնավոր կիլոմետրեր հեռու է, որ լուսինը արբանյակ է, բայց շրջված է միայն մի կողմից, որ օվկիանոսը ջրի հսկայական զանգված է, քիչ է ուսումնասիրված և այլն։

Իսկ եթե՞ ամեն ինչ սխալ է։

Հնում մարդիկ կարծում էին, որ երկնային մարմինները պտտվում են երկրի շուրջը։ Հետո` որ երկիրը կանգնած է երեք փղերի վրա, իսկ երկիրը հարթ է։ Հետագայում պարզվեց, որ երկիրը կլոր է, բայց դեռ կանգնած է տեղում։ Այժմ պաշտոնական գիտությունն ասում է այն, ինչ մենք բոլորս գիտենք մանկուց։ Իսկ վա՞ղը։ Պատկերացնու՞մ եք, թե վաղն ինչ կարող են ասել։ Իսկ մեր սերունդները չե՞ն ծիծաղի աշխարհակարգի մասին մեր պատկերացումների վրա։

Ահա որտեղ է բացը` այն, ինչ գիտությունն ասում է տվյալ պահին, համարվում է ճշմարտություն:

Չնայած ամեն ինչ կարող էր այլ ձև լինել:

Բայց, ավաղ, մենք երբեք չենք իմանա, քանի որ մեծանում ենք այս գիտելիքներով, նույնիսկ եթե դրանք հակասում են մեր զգացումներին ու եզրակացություններին։

Մենք պարզապես փաստ կընդունենք այն, ինչ մեզ ասում է հասարակությունն ու գիտությունը: Վերջ։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով