Էյֆորիա

Էյֆորիա

Էյֆորիան (Հունարեն՝ euphoria՝ հաճույքի վիճակ) ուժեղ հոգևոր վերելքի, ուրախ տրամադրության, լավատեսության զգացողության, բացարձակ բարեկեցության հանկարծակի վերապրում է: 

Չնայած այն հանգամանքին, որ դրանք ընդհանուր առմամբ դրական հույզեր են, հոգեբանները էյֆորիան համարում են հիվանդագին վիճակ, որն առավել հաճախ տեղի է ունենում ուղեղի վնասվածքների արդյունքում (թթվածնի անբավարարություն, վնասվածքներ և այլն): Էյֆորիայի մեկ այլ տարածված պատճառ է  հանդիսանում ալկոհոլի և անօրինական թմրամիջոցների չարաշահումը, և կախված նրանից, թե որ նյութն է օգտագործվել, փոխվում է նաև ախտանիշների բնույթը: Այսպիսով, օրինակ, ալկոհոլը (ինչպես քնաբերները) առաջացնում է էյֆորիա, որն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, մինչդեռ ափիոնը տալիս է երանության զգացում՝ առանց ազդելու մտավոր գործողությունների արագության վրա: Վերելքին շուտով փոխարինելու է գալիս ընկճվածության, դեպրեսիայի զգացումը: Ալկոհոլից կամ թմրանյութերից արհեստականորեն առաջացած երջանկությունը զգալուց հետո մարդը հետագայում բախվում է մի իրականության, որը չի համապատասխանում այն պատրանքային վիճակին, որում նա գտնվում էր: Այդ պահին տեղի է ունենում ակտիվության նվազում, տեղի ունեցածի նկատմամբ հետաքրքրության կորուստ: Հիվանդներին անհրաժեշտ է որակյալ մասնագիտական օգնություն, սակայն տվյալ դեպքում վերականգնման գրավական կարող է ծառայել միայն կախվածություններից լիակատար հրաժարումը: Սակայն, էյֆորիան միշտ չէ, որ մարմնի անառողջ ռեակցիաների հետևանք է: Օրինակ, էյֆորիայի առանձին տեսակ է համարվում երաժշտական էյֆորիան, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որոշակի երաժշտական կոմպոզիցիաներ լսելիս մարդը ընկնում է էքստազի մեղմ վիճակի մեջ: 

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով