Հավատարմությունը սեփական անձի նկատմամբ անհատականության հիմքն է:

Հավատարմությունը սեփական անձի նկատմամբ անհատականության հիմքն է:

Հավատարմությունը սեփական անձի նկատմամբ անհատականության հիմքն է: Հասկանալու համար, որ Ձեր զրուցակիցը ֆիզիկապես առողջ մարդ է, բավական է մեկ  հայացք նետել նրա վրա: Երբ մարդը, օրինակ, հաշմանդամ է, ֆիզիկական բնութագրերը ակնհայտ են և մենք անմիջապես նկատում ենք դա: Սակայն, ներքին կամ հոգեբանական առողջությունը ոչ միայն թաքնված է մեզնից, այլև, չնայած իր համապարփակ ազդեցությանը, որը հաճախ իր կարևորությամբ գերազանցում է ցանկացած ֆիզիկական հիվանդության, սովորաբար ոչ ոքի չի հետաքրքրում: 

Սովորաբար մենք նայում ենք մարդու վարքագծին և եզրակացնում հետևյալը՝ «Նա լավ է վարվում»: Այնուամենայնիվ, դա ոչինչ չի ասում այն մասին, թե ինչու է նա այդպես վարվում, և բացարձակապես չի երաշխավորում, որ նա լավը կմնա կյանքի բոլոր իրավիճակներում: Մյուս կողմից, ամբողջական մարդն այն մարդն է, ում համար բարությունը կյանքի հավասարակշռված և գիտակցված սկզբունքն է: Ամբողջական մարդն առաջին հերթին հասկանում է, թե ով է նա, ինչ արժեքներ ունի և ինչու է այն պաշտպանում, և երկրորդ՝ կարողանում է  պահպանել այն, ինչ հասկացել է։ Նա անցել է կյանքի մի շարք ծանր փորձությունների միջով և չի կորցրել իր էությունը: Նա հավատարիմ է մնացել ինքն իրեն, իր իդեալներին և չի տրվել հանգամանքների ճնշմանը: Այլ կերպ ասած, նա տիրել է իր էությանը  և մնացել ամբողջական: 

Ամբողջական մարդն ունի երկու բաղադրիչ. նա գիտի, թե ով է և հավատարիմ է մնում ինքն իրեն: Սակայն ոչ բոլորը գիտեն, թե ովքեր են նրանք։ Հազվագյուտ մարդու ներսում գոյություն ունի սեփական էության ըմբռնում, իսկ շատ ավելի հազվագյուտի՝ դրա վրա իշխանություն: Մեծամասնությունը այդպես էլ երբեք չի հասնում ամբողջության, քանի որ չկա մի բան, որը կարելի էր պահպանել, չկան իմաստալից սկզբունքներ, խոստումներ: Ամբոխի մարդն ապրում է այնպես, ինչպես ապրում են ուրիշները, նրան հայտնի չէ ներքին օրենքը, քանի որ դրա փոխարեն նա ենթարկվում է ամբոխի կամքին և հավերժ կույր է մնում այն ներքին իրականության նկատմամբ, որը մենք անվանում ենք  անհատականություն:

Բանն այն է, որ անհատականություն ձևավորելը, կամ ինքներդ Ձեզ գտնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան թվում է շատերին: Յունգը գրում է’ «Անհատականությունը կյանքի առջև ամենամեծ քաջության դրսևորումն է, քանզի դրա զարգացումը ավելի շուտ անեծք է, քան ուրախություն: Այս գործընթացի առաջին արդյունքը անգիտակցական զանգվածից մարդու անխուսափելի տարանջատումն է, դա բերում է նրա մեկուսացմանը, որից ոչ ոք չի փրկի»: 

Մենք տեսնում ենք, թե ինչպես է դա արտահայտվում դեռահասների մոտ: Նրանք առանձնանում և ձևավորում են իրենց ինքնությունը: Տրվելով ներքին ազդակներին, նրանք ձգտում են կտրվել հոգատար ծնողներից, և իրենց առանձնացնել հատուկ կատեգորիայի մեջ, նրանք ընդվզում են, բողոքում և հայտնում իրենց անկախության մասին: Սա ձևավորման անհրաժեշտ փուլ է, որի ընթացքում դեռահասը նախ մտնում է անձնական զարգացման եզակի ուղի, անցնում է մեկուսացման, դժվարությունների և ցավի միջով, այնուհետև, ձևավորելով իր էությունը, վերադառնում է աշխարհ և զբաղեցնում իր պատվավոր տեղը ՝ որպես հասարակության լիարժեք անդամ:

Նույն սկզբունքով էլ ձևավորվում է չափահաս մարդու անձը: Յունգը այն անվանում է անհատականացում: Առաջին հերթին մարդը կանգնում է իր սեփական ճանապարհին, այսուհետ մեծամասնության ճանապարհով կուրորեն քայլելը նրա համար անընդունելի է, և այնպես չէ, որ այն արատավոր է կամ սխալ: Խնդիրն ավելի շուտ անգիտակցաբար, մեխանիկորեն, անմտորեն դրան հետևելու մեջ է: Զարգացած անհատականությունը ոչ միայն արդյունավետ մասնակցություն է ունենում հասարակության հետ, այլ դա անում է գիտակցաբար, իր ընտրությամբ, որը պահանջում է ի սկզբանե տարանջատում մնացածից։

Ցավոք, մարդկանց պասիվ մեծամասնությունը միշտ դժգոհ է մնում, երբ ինչ-որ մեկն իր կամային արարքով կասկածի տակ է դնում իրենց ուղու ողջամտությունը, ուստի, առանձնանալով, մարդը հաճախ հանդիպում է մեղադրանքների և ծաղրանքի: Սակայն ամբոխին վերադառնալը ոչ միայն անցանկալի է, այլև նշանակում է անձի փաստացի պարտություն կամազուրկ զանգվածին: Հոգեբաններն այն անվանում են ապաանհատականացում։ Ցույց տալու համար, թե ինչպես է այն աշխատում, եկեք անդրադառնանք ամերիկացի գիտնականների ուսումնասիրությանը: Նրանք 

հետևել էին  երեխաների պահվածքին Հելոուինի ժամանակ: Եթե ​​երեխան մենակ էր և կարող էր փող գողանալ, նա ամենից հաճախ ձեռնպահ էր մնում։ Իրականում երեխաների միայն 8%-ն էր գումար գողացել, երբ ունեցել էր դրա հնարավորությունը: Սակայն, հենց որ երեխային տանում էին երեխաների ավելի մեծ խումբ, որտեղ բոլորը դիմակ էին կրում և հետևաբար, իր ինքնությունը թաքնված էր, երեխաների 80% — ն էին սկսում գողություն կատարել: Մեծահասակների մոտ ապաանհատականացումը ոչ պակաս ցայտուն է արտահայտվում: Որքան մեծ է խումբը, և որքան շատ են մասնակիցները միմյանց նման, այնքան ավելի քիչ անհատականություն ունի նրանցից յուրաքանչյուրը:

Մարդը, ով հակառակ մեծամասնությանը, որոշում է գնալ իր ճանապարհով ՝ հայտնվելով մոլեգնող զանգվածից դուրս, սկսում է նկատել տեղի ունեցածի անհեթեթությունը: Որքան էլ նա փորձի, այլևս չի կարող նույնանալ ամբոխի հետ: Այդ պահից սկսած նա առաջին քայլերն է սկսում անել իր ամբողջականության ուղղությամբ։ Նա պետք է ճանաչի ինքն իրեն, ինչը նշանակում է, որ պետք է հասկանա իր թերությունները և վախենա թույլ կողմերից, հասկանալով դրանք ՝ նա կձևավորի կյանքի սկզբունքներ, որոնք թույլ չեն տա ներքին քաոսին կառավարել միտքը։  Եվ մի օր, երբ նա բավականաչափ ուժեղ լինի, կհասկանա, որ պահպանել է իր ամբողջականությունը ՝ հավատարիմ մնալով ինքն իրեն:

Իր ճանապարհի սկզբում նա սահմանում է  անձնական վարքի ստանդարտներ: Օրինակ, ասում է՝ «Հիմա ես ճիշտ եմ  վարվում»: Այս քայլն անհրաժեշտ է, որպեսզի մենք սկսենք հետևել մեր վարքագծին և դրա վրա ազդող ուժերին։ Երբ մենք սովորաբար գործում ենք մեխանիկորեն, ըստ սովորության կամ մեծամասնության կամքի համաձայն, ապա ստանդարտի առկայության դեպքում մեր գործողությունները ենթակվում են հսկողության: 

Երկրորդ, մենք ինքներս մեզ հետ ազնվությունը դարձնում ենք առաջնահերթություն: Ջորդան Փիթերսոնն ասում է «Դասը, որը մեզ տվեց Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հետևյալն է. մարդիկ կարող են շատ վատը լինել: Բարի մարդը, վտանգավոր գաղափարախոսության կամ մեծամասնության կարծիքի ազդեցության տակ, կարող է մի քանի տարվա ընթացքում վերածվել հրեշի, և ոչինչ նրան հետ այդ ճակատագրից, բացի իրենից: Միայն անհատի  հերոսությունը, որն արտահայտվում է ինքն իր հետ ազնվությամբ, կարող է դիմակայել ամբոխի խելագարությանը»: 

“Հիմա արևոտ եղանակ է”, ու դժվար չէ լավը լինել, բայց արդյոք յուրաքանչյուրը կմնա այդպիսին եղանակը դեպի վատը փոխվելու դեպքում: Ջորդան Փիթերսոնի կարծիքով, ժամանակակից մարդկանց մեծ մասը 40-ական թվականներին հայտնվեկոլով Գերմանիայում, ինչպես և անցյալի մարդիկ, իրենց տեղը կզբաղեցնեին սպանությունների շարքում, և ոչ թե այն պատճառով, որ նրանք վատն են, այլ, որովհետև «վատից» մեզ բաժանում է միայն ազնվությունն ինքներս մեր նկատմամբ և հավատարմությունը մեր սկզբունքներին:

Եթե մենք բավականաչափ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, արագ կհասկանանք, որ ունակ ենք վատ արարքների: Մենք կարող ենք ցավ պատճառել, վատ արարքներ գործել, ստել, իսկ եթե ավելի անկեղծ` կհասկանանք, որ որոշ հանգամանքներում այդ գործողությունները կարող են նույնիսկ հաճելի լինել: Այդ դեպքում մեր առաջ հարց է առաջանում’ «Ինչպե՞ս ապրել, որպեսզի չօգտվենք նման հանգամանքների հնարավորություններից, երբ դրանք անխուսափելիորեն հայտնվեն մեզ մոտ»։

Մենք պետք է լինենք այն երեխան, ով, հայտնվելով անանուն ամբոխի մեջ և բախվելով գողանալու կամ չգողանալու ընտրության հետ, կգիտակցի իր մեջ վատ շարժառիթները: Նման երեխան ինքն իրեն ասում է «Այո, ես ուզում եմ գողանալ, բայց չեմ անի, ոչ թե այն պատճառով, որ վախենում եմ կամ չգիտեմ դա անելու լավագույն միջոցը, այլ որովհետև, ես անձնական ստանդարտներ եմ սահմանել և չեմ դավաճանի ինքս ինձ»: Միայն այդպես է տեղի ունենում անհատականության ձևավորումը և հաստատումը: Դա կարող է թվալ հասարակ մի բան, սակայն հազվագյուտ մարդիկ են պայքարում իրենք իրենց դեմ և ճիշտ գործում: Երբ ամբողջ աշխարհը ասում է «Արա», իսկ դու, հավատարիմ մնալով անձնական ստանդարտներիդ, հրաժարվում` հենց սա է անհատի հաղթանակի պահը: 

Չնայած իր մեկուսացմանը, ամբողջական մարդը չի դառնում հավերժական վտարանդի, ընդհակառակը, որքան լավ է հասկանում այն ուժերին, որոնք ազդում են նրա վրա և որքան երկար է  հավատարիմ մնում ինքն իրեն, այնքան ավելի լավ է գիտակցում իր պարտքը հասարակության առջև: Նա չի կարող ամբողջական լինել իր համար, բայց զգում է աշխարհը ավելի լավը դարձնելու անդիմադրելի ցանկություն: Յունգը գրում է «Անհատականության ծնունդը օրհնություն է, ոչ միայն անհատի, այլև իրեն շրջապատող մարդկանց համար: Այն վերափոխում, ազատում և բուժում է հասարակությունը: Մեր դարաշրջանին անհրաժեշտ ուժեղ մարդ, մեկը, ով ազատվել է ամբոխի ազդեցությունից, պահպանել ինքն իրեն, և “վառել հույսի կրակը”, հայտարարելով մյուսներին, որ նրանցից գոնե մեկին հաջողվել է հասնել ամբողջականության»։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով