Ի՞նչ է սպառողական հասարակությունը:

Ի՞նչ է սպառողական հասարակությունը:

Սպառողական հասարակության մեջ մարդիկ սկսում են ավելի շատ ապրանքներ և ծառայություններ գնել, քան պահանջվում է: Ավելին, սպառողական ապրանքները դառնում են կարգավիճակի ցուցիչ։ Խոսենք, թե ինչու են քննադատում սպառողական հասարակությանը, և որն է երջանկության կապիտալիստական ​​ըմբռնումը:

Սպառողական հասարակության սահմանում․

Ըստ «Մարտակումբ» գրքի հեղինակ Չակ Պալանիկի՝ «սպառողական հասարակությունը նորաձևություն է, որը սերմանվում է հասարակության մեջ` մշտական ​​գնումներ կատարելու համար»: Քանի որ նորաձևությունն անցողիկ է, մենք պետք է ավելի ու ավելի շատ ապրանքներ օգտագործենք: Կապիտալիստական ​​հասարակության քննադատն էր Ժան Բոդրիարը։ Նա առաջին անգամ օգտագործեց սպառողական հասարակություն հասկացությունը։ Ամենից հաճախ սպառողական հասարակությունը սոցիալական կառուցվածքի մի տեսակ է, որտեղ մարդիկ գնում են ավելի շատ ապրանքներ և ծառայություններ, քան իրականում անհրաժեշտ է: Բայց ի՞նչ է նշանակում «իրականում»: Օրինակ` կա հայտնի ընկերության մի ապրանք, որի մասին երազում են բոլորը: Բայց արդյո՞ք մարդուն դա իսկապես հարկավոր է, թե՞ ցանկությունը պարտադրված է գովազդով։ «Ինչպե՞ս որոշել` արդյոք մարդուն իսկապես ինչ-որ բան է հարկավոր» հարցի պատասխանը դժվար է գտնել: Այդ իսկ պատճառով սպառողական հասարակություն հասկացության վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան։

Սպառողական հասարակության կարևոր հատկանիշներից է դառնում այն փաստը, որ ապրանքների ինքնարժեքն արդեն որոշվում է ոչ միայն աշխատանքի կամ արտադրության ծախսերով, այլև դրա խորհրդանշական իմաստով՝ «իրի կարգավիճակով»։ Իրը դառնում է ապահովվածության և կարգավիճակի խորհրդանիշ, ինչպես նաև ինքնադրսևորման միջոց։

Ժան Բոդրիարի քննադատությունը․

Ժան Բոդրիյան իր «Սպառողների հասարակություն. նրա առասպելներն ու կառուցվածքները» աշխատության մեջ սպառումը համեմատում է ժամանակակից մոգության հետ․ մենք կարծես փորձում ենք արտաքին հաջողության պատրանք ստեղծել։ Ժամանակակից մարդու համար կախարդական արտեֆակտները սպառողական ապրանքներ են: Ըստ Բոդրիարի` սպառումն այլևս կապված չէ առարկաների էության հետ։ Խոսքը իրերի օտարված նշանների մասին է։ Օրինակ՝ նախկինում մուշտակ էին հագնում, քանի որ տաք էր, իսկ հիմա մուշտակը կարգավիճակի առարկա է։ Դրանում կարևոր է խորհրդանշական իմաստը։

Ժան Բոդրիարը խոսում է Simulacres-ի(տերմին պոստմոդեռնիստական փիլիսոփայության մեջ․ նշանակում է մի պատկերի պատճեն, որը իրականում գոյություն չունի) մասին՝ իրերի նոր ձևերի։ Simulacra-ները փոխարինում են թանկարժեք իրերը: Փիլիսոփան կարծում է, որ իրերը սկսել են կեղծել միմյանց։ Օրինակ՝ նախկինում կար չինական նրբագեղ մետաքս, իսկ հիմա կարգավիճակ ձեռք բերելու համար կարելի է գումար խնայել և գնել կեղծը։ Նյութի էությունը կարևոր չէ, պարզապես անհրաժեշտ է ձևացնել, որ դուք ունեք այդ իրը: Ժան Բոդրիարը պնդում է, որ այս կերպ մենք փորձում ենք երջանկություն ցույց տալ նրա կապիտալիստական ​​ըմբռնման մեջ։ Սպառողական հասարակությունը մեզ թելադրում է, որ երջանիկ լինելու համար պետք է շատ սպառել։

Սպառողական հասարակության դրական և բացասական կողմերը․

Ըստ Ժան Բոդրիարի` սպառողական հասարակությունը չի խրախուսում խնայողությունը և պասիվությունը։ Եթե ​​մարդը տնտեսող է կամ չի ցանկանում շատ գումար աշխատել, նշանակում է, որ նա դուրս է գալիս հասարակության շրջանակներից։ Իսկ այդ դեպքում նրան պետք է մոտիվացնել` ավելի շատ վաստակելու համար:

Սպառման աշխարհի ատրիբուտը «Kitsch»-ն է՝ անարժեք առարկա, որն էություն չունի: Լրատվամիջոցներն արտացոլում և ամրապնդում են սպառողական հասարակության տոտալիտար բնույթը:

Սպառողական հասարակությունը մի կողմից ապահովում է տնտեսական կայունությունը և բավարարում հիմնական կարիքները։ Սպառողական հասարակության մեկ այլ առավելությունը մոտիվացիան է․ երբ մարդ ուրիշի մեջ հաջողության որոշ նշաններ է տեսնում, նա նույնպես ցանկանում է ունենալ այս բաները: Սա նշանակում է, որ նա մեկ այլ կրթություն է ստանում և ձգտում է ավելի շատ վաստակել։ Քննադատներն ասում են, որ նման հասարակությունը ոչնչացնում է իրերի արժեքը, մարդկանց դարձնում դրանց պատանդը և նպաստում է անհավասարությանը:

Նյութի աղբյուրը՝ artforintrovert, «La société de consommation: ses mythes et ses structures»։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով