Ինչպե՞ս ազատվել բացասական հույզերից։

Ինչպե՞ս ազատվել բացասական հույզերից։

Բոլորն էլ գիտեն, որ բացասական հույզերից հնարավոր չէ խուսափել, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես դրանք նպաստավոր օգտագործել:

Ահա մի փոքրիկ ուղեցույց.

1. Գիտակցեք, որ բացասական հույզերը պարզապես ազդանշան են. զայրույթ, խանդ, հիասթափություն. Ձեր ուղեղը հասկացնում է, որ իր կարծիքով ինչ-որ բան այն չէ, հետևաբար այս զգացմունքները որպես ազդանշան ընդունեք։

2. Բարձրաձայնեք ձեր հույզերը. կարևոր է հստակ հասկանալ, թե իրականում ինչ եք զգում, քանի որ հեշտ է շփոթվել` անինքնավստահություն է, անհանգստություն, թե վախ: Խնդրի վրա ավելի հեշտ է աշխատել այն դեպքում, երբ հստակ հասկանում ես, թե որն է դրա պատճառը:

3. Հարցրեք ինքներդ Ձեզ, թե ինչն է առաջացրել այդ հույզերը: Ինչո՞ւ եք այդպես զգում. ինչ-որ մեկը խաբե՞լ է, ինչ-որ բան չի՞ ստացվում, նեղացա՞ծ եք զուգընկերոջից, կյանքը չի՞ ընթանում ըստ պլանի: Գտնելով պատճառը՝ կարող եք հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է շարժվել։

4. Որոշեք, թե ինչ անել տվյալ իրավիճակում: Որոշ հանգամանքներ Ձեր վերահսկողությունից դուրս են, և դուք չեք կարող որևէ կերպ ազդել դրանց վրա: Նման իրավիճակներում պետք է ընդունեք իրականությունը և բաց թողնեք: Եթե կարող եք ազդել, ապա սկսեք ծրագրեր կազմել ու կենտրոնացեք լուծման վրա: Եթե ​​խնդիրը, օրինակ, փողի բացակայությունն է, կարող եք կրճատել ծախսերը, գտնել ավելի լավ աշխատանք (թեկուզ կես դրույքով): Կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը լավագույնն է Ձեզ համար: 

5. Պլանավորեք հստակ երթուղի. որոշեք, թե ինչպես պետք է վերացնեք մռայլ զգացողության պատճառը, այնուհետև կիրառեք այն գործնականում: 

Եթե ​​բացասականը կապված է մի իրադարձության հետ, որի վրա դուք չեք կարող ազդել, ապա համակերպվեք, իսկ եթե պատճառը ձեր գործողություններն են կամ անգործությունը, ապա վերը նշված հինգ կետերը կօգնեն ձեզ մանրակրկիտ ուսումնասիրել իրավիճակը և բացասական հույզերից ձերբազատվելու ելք գտնել:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով