Ինչպե՞ս է ձևավորվում ինքնագնահատականը:

Ինչպե՞ս է ձևավորվում ինքնագնահատականը:

Որքա՞ն հաճախ են Ձեզ ասել, որ ցածր ինքնագնահատական ​​ունեք, իսկ գուցե ընդհակառա՞կը` մարդիկ կարծում էին, որ Ձեր ընկալումը սեփական հաջողության մասին չափազանց ուռճացված է: Ինչպե՞ս է ձևավորվում ինքնագնահատականը և ինչպե՞ս բարձրացնել այն։

Ի՞նչ է ինքնագնահատականը:

d68ac3eb b0eb 4e68 876f 9314e0c36c2c edited

Ինքնագնահատականը սեփական «ես»-ի սուբյեկտիվ գնահատման գործընթացն է, սեփական արժեքներն ու իրավասությունները` արտաքին գործոնների նկատմամբ։ Այն արտացոլում է, թե որքան վստահ է մարդն իր ընդունակությունների վրա:

Բարձր ինքնագնահատականը նպաստում է սեփական ընդունակությունների հանդեպ հավատին: Սա ակտիվորեն խթանում է մարդուն, դրդում նոր բաների իրագործման։ Մյուս կողմից` ցածր ինքնագնահատականը հանգեցնում է անվստահության, մոտիվացիայի բացակայության և ձախողման վախի: Բացի դրանից, բարձր ինքնագնահատականով մարդիկ ավելի շատ են հակված դրական հույզերի, ունեն ավելի կայուն առողջական վիճակ և հոգեբանորեն ավելի կայուն են, քան ցածր ինքնագնահատական ​​ունեցողները:

Ի՞նչն է ազդում ինքնագնահատականի վրա:

Ինքնագնահատականը ձևավորվում է ներքին պատկերացումների հիման վրա, որոնք մարդը զարգացնում է արտաքին աշխարհի հետ փոխազդեցության ընթացքում: Այս գործընթացում զգալի դեր են խաղում բնավորության գծերը։ Մեր անհատական ընկալումը աշխարհի և մեր հանդեպ, հոռետեսության կամ լավատեսության հակումը, արտաքին աշխարհի ազդեցության աստիճանը՝ այս ամենից է ձևավորվում ինքնաընկալման գործընթացը։

Անհատականության հիմքը դրվում է վաղ մանկության տարիներից և դրա հիման վրա ձևավորվում է հետագա ինքնագնահատականը: Այն միշտ կախված է ուրիշների հետ հարաբերություններից: Երեխան, ում ծնողները հաճախ նախատում են, չի լինի այնքան ինքնավստահ և բաց նոր փորձառությունների ու ծանոթությունների համար, որքան սիրող ընտանիքում մեծացած երեխան: Դեռահասը, ով զգացել է հասակակիցների ատելությունն ու ագրեսիան, շատ հավանական է, որ կփավկի իր մեջ ու ցավագին կերպով կարձագանքի ցանկացած հաճոյախոսության, որը հիշողության մեջ հարուցում է տրավմատիկ իրադարձություններ և ահաբեկում:

Ինքնաքննադատությունն ու պերֆեկցիոնիզմը նույնպես կարևոր են ինքնագնահատականի ձևավորման համար: Մարդիկ, ովքեր հակված են չափից դուրս ինքնաքննադատության, հաճախ կենտրոնանում են միայն իրենց թերությունների ու սխալների վրա։ Նրանք բացարձակապես չեն տեսնում իրենց գործողությունների դրական կողմերը, ինչը կարող է հանգեցնել ցածր ինքնագնահատականի: Սա գործում է նաև կյանքի այլ ոլորտներում: Օրինակ եթե մարդը դիմի հոգեթերապևտի և անմիջապես չնկատի արդյունքը, նա կարող է կասկածել այդ գործընթացի անիմաստության մեջ: Նման պահերին կարևոր է` զսպեք ինքներդ Ձեզ. անհնար է առաջին անգամ ինչ-որ բան կատարյալ անել։ Այսպիսով, ինչու՞ որոշեցիք, որ այս անգամ թերապիայի ազդեցությունը պետք է լինի ակնթարթային:

Հենց սա էլ կարող է լինել պերֆեկցիոնիզմի արդյունք: Կատարելության ձգտումը և, համապատասխանաբար, ցանկացած անհաջողության կամ սխալի չընդունումը (նույնիսկ ամենափոքր) բնորոշ են պերֆեկցիոնիստներին։ Ինքն իր նկատմամբ չափազանց մեծ պահանջների պատճառով անհամապատասխանություն է առաջանում այն ​​պահին, երբ հնարավոր չէ իրականացնել ծրագրի նույնիսկ ամենափոքր մանրուքը։ Սա շատ վատ է ազդում ինքնագնահատականի վրա:

Նույնը կարելի է ասել ցանկացած թերության մասին, օրինակ՝ արտաքին տեսքի։ Երբ մենք ընդունում ենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, մեր բոլոր հատկանիշներով, մենք հիմք ենք ստեղծում առողջ ինքնագնահատականի համար: Բայց եթե նայեք հայելու մեջ և նկատեք միայն թերություններ, ապա Ձեր հանդեպ դրական վերաբերմունք չի ձևավորվի։

30 01 edited

Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը:

Անհնար է խորհուրդներ տալ, որոնք կօգնեն ցանկացած մարդու ակնթարթորեն հաղթահարել բոլոր վնասվածքները։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք առաջարկել փոքր ընդհանուր խորհուրդների ցանկ, որոնցից իրատեսական է սովորել հիմնական կանոնները, որոնց պահպանումը աստիճանաբար կկայունացնի Ձեր ինքնագնահատականը.

  1. Սովորեք գնահատել Ձեր ձեռքբերումները՝ առանց կենտրոնանալու սեփական թերությունների վրա։
  2. Իրատեսական նպատակներ դրեք Ձեր առջև։ Մշակեք գործողությունների ծրագիր և աստիճանաբար շարժվեք դեպի դրա իրականացմանը: Քայլ առ քայլ առաջընթացը կօգնի ձեզ ավելի գրագետ և վստահ զգալ: Այստեղ կարևոր է չդնել այնպիսի նպատակներ, որոնք ակնհայտորեն անհնար է իրականացնել կարճ ժամանակում կամ որոնք չափազանց վերացական են։ «Սկսել վազելը» հնչում է ծանր ու անտանելի, մինչդեռ «վաղը երեկոյան վազելու գնալը» միանգամայն իրագործելի է։
  3. Հիշեք, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Յուրաքանչյուր ոք ունի ուժեղ և թույլ կողմեր, բոլորը սկսում են տարբեր դիրքերից։ Կենտրոնացեք Ձեր սեփական զարգացման և ձեռքբերումների վրա՝ չտարվելով ուրիշների հաջողություններով: Երեկ ավելի քիչ փորձ ունեիր, քան այսօր։ Մեկ տարի առաջ նույնիսկ ավելի քիչ:
  4. Գրանցեք Ձեր առաջընթացը: Կարող եք օրագիր չպահել, այլ պարզապես ամսական գրառումներ կատարել էլեկտրոնային ձևաչափով: Այսպիսով ավելի նկատելի կլինի, որ ամեն տարի դուք աճում եք և էլ ավելի գրագետ եք դառնում Ձեր ոլորտում:
  5. Շփվեք Ձեզ աջակցող մարդկանց հետ, խուսափեք թունավոր հարաբերություններից: Եթե ​​շրջապատում կան հասկացող և ոգեշնչող մարդիկ, Դուք ինքներդ կցանկանաք ձգվել դեպի նրանց և Ձեզ չեք համեմատի նրանց հետ։
  6. Եթե ​​ցածր ինքնագնահատականը լրջորեն ազդում է Ձեր կյանքի վրա և զգալի խնդիրներ է առաջացնում, ապա դուք պետք է խորհրդակցեք թերապևտի հետ, որը կօգնի Ձեզ գտնել խնդիրների արմատը: Այդպիսով Դուք ստանում եք ավելի արդյունավետ ռազմավարություն ինքնագնահատականը բարելավելու համար, որը հատուկ հարմարեցված է Ձեզ և Ձեր հանգամանքներին:

Նյութը` artforintrovert-ից։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով