Ինչպե՞ս գտնել իսկական ընկեր:

Ինչպե՞ս գտնել իսկական ընկեր:

Աշխարհն այսօր ունի ընկերության պակաս: 

Մենք մեր շրջապատում գրեթե բոլորին համարում ենք ընկերներ, սակայն` համաձայն  վիճակագրության, իրական ընկերները  ժամանակի ընթացքում պակասում են: Դժվար թե կարողանանք ընկեր անվանել մեկին, ով կհայտնվի սոցիալական ցանցի կոնտակտների ցանկում,  բայց, միևնույն է, նրանք մեր ընկերներն են: Չնայած նրանցից ոմանք մեզ թշնամիներ են: Գուցե սա է պատճառը, որ սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը փոխկապակցված է դեպրեսիայի հետ: Դպրոցում կամ համալսարանում մեր կողքին նստողները, գործընկերները և պատահական մարդիկ, որոնց անունները մենք հիշում ենք միայն իներցիայով, չգիտես ինչու, նույնպես կոչվում են ընկերներ:

Համաձայն գիտական գրականության վերջին վերանայման, այն մարդկանց կեսը, ում դուք համարում եք ընկերներ, ձեզ ընկեր չեն համարում: 

Ընդհանուր առմամբ, դժվար չէ նկատել, թե ինչպես է անշրջելիորեն արժեզրկվել այս բառը, ինչպես է ջնջվել այս միության մասին մեր ընկալումները, թե ժամանակակից մշուշի մեջ  ինչպես է մոռացվել ընկերության իրական նպատակը: Հետևաբար, այսօր մենք կվերականգնենք արդարությունը և այս բառին կվերադարձնենք իր արժեքը, և դրանում մեզ կօգնի Արիստոտելը: 

Արիստոտելը համարում էր, որ գոյություն ունի  ընկերության երեք տեսակ: 

Առաջին տեսակը  փոխադարձ շահի վրա հիմնված ընկերությունն է:  Օրինակ`  Դուք լավ եք հասկանում մաթեմատիկան, իսկ Արամը ՝ գրականությունը: Եվ ահա դուք դառնում եք ընկերներ, քանի դեռ չեք ավարտել դպրոցը: Ձեզ կարող է նույնիսկ հաճելի լինել ձեր ընկերակցությունը, բայց ձեր շփման հիմքը ժամանակավոր օգուտն է, և երբ այն ավարտվի, ընկերությունն էլ կավարտվի: Ընկերության այս տեսակը ուղղված է ոչ թե Արամին, որպես այդպիսին, այլ կերպ ասած  մարդուն և նրա էությանը, այլ նրան, թե նա ինչ կարող է տալ: Արամի ներկայությունը այստեղ միայն պատահական է, նրա տեղում կարող էին լինել Արթուրը կամ համակարգիչը, եթե հանգամանքներն այլ կերպ ընթանային։ Մենք սիրում ենք նման ընկերոջը ոչ թե իր անձի, իր յուրահատկությունների ու հոգու համար, այլ միայն սովորությունից ելնելով կամ այն ​​օգուտի համար, որը նա բերում է։

Ընկերության երկրորդ տեսակը հաճույք հետապնդող ընկերությունն է: Հնարավոր է, ձեզ դուր է գալիս միասին ժամանակ անցկացնել: Դուք միասին դիտում եք ֆիլմեր կամ ճանապարհորդում, քննարկում եք վերջին նորությունները և պարզապես զվարճանում: Նման ընկերությունը կվերանա, երբ վերանա հաճույքի ներուժը։ Այն հիմնված է զգացմունքների, զգացողությունների վրա, ինչպես նաև ուղղված չէ կոնկրետ անձի և նրա ներքին իրականությանը: Ըստ էության, կարևոր չէ, թե ինչպիսի մարդ է ձեր կողքին։ Կարևորը այն է, որ նրա հետ հաճելի է։ Նման ընկերը նույնպես ոչ այլ ինչ է, քան պարզապես տրամադրություն բաձրացնող գործիք:

Եվ ընկերության երրորդ տեսակը իսկական ընկերությունն է, որը հիմնված է դիմացինի հատկությունների վրա: Ի տարբերություն ընկերության առաջին երկու տեսակի, այստեղ Ձեզ հետաքրքրում է հենց անձը: Առաջին հերթին ինքներս մեզ հարցնում ենք՝ այս մարդը արժանի՞ անձնավորություն է: Եվ ընդհանրապես, նա անհատականությու՞ն է, թե` ոչ: Արդյոք նա ձգտու՞մ է բարության և ճշմարտության: Արդյո՞ք նա արժեքների կրող է, թե՞ միայն հոսքի հետ է գնում: Մենք չենք մտածում թե ինչ պետք է անենք միասին, կամ ինչ օգուտ կարող ենք ստանալ մեր այս շփումից, այլ առաջին հերթին մենք դիմում ենք մեր առջև գտնվող մարդու էթիկական բնույթին: Մենք միմյանց հետ շփվում ենք մարդկային հատկությունների համար. նրա քաջության, ազնվության, իմաստության, ճշմարտության ձգտման և բարության համար:

Իհարկե, ընկեր կարող է լինել միայն նա, ում համար այս նույն բարությունը գիտակցված ընտրություն է, դա կախված չէ հանգամանքներից: Նման անձնավորությունը գործողություններով, գործնականում, հակադրվելով հանգամանքներին և ամբոխի կամքին, հաստատում է իր ներքին առաքինությունը: 

Այսպիսով, իսկական ընկերությունը հնարավոր է միայն լիարժեք, ձևավորված անհատականության հետ, որը ցավի և խորը աշխատանքի միջոցով կոփել է իր ներաշխարհը: 

Իհարկե, Դուք կարող եք տեսնել այս ներաշխարհը մեկ այլ անձի մեջ միայն այն դեպքում, եթե Դուք ինքներդ ունեք այն: Համարձակության և ինքնահավանության միջև տարբերությունը հայտնաբերելու համար Դուք պետք է ինքներդ լինեք համարձակ, պետք է իջնեք Ձեր հոգու խորքերը, այնտեղ հայտնաբերեք վախկոտությունը և անձամբ այն ոչնչացնեք: Հետևաբար, նախքան իսկական ընկեր ձեռք բերելը, Դուք պետք է ինքներդ հասկանաք, թե ինչի եք ձգտում, ապա հանդիպեք դժվարությունների և գործնականում հաստատեք Ձեր ցանկությունը: Այլ կերպ ասած, հասկանալու համար, թե ով է Ձեր ընկերը, պետք է ինքներդ արժանի մարդ դառնաք։ Կարևոր չէ՝ ուրախ է Ձեզ հետ թե` ոչ, կարևոր չէ, թե որքան օգուտ եք բերում Դուք ձեր շրջապատին, կարևորն այն է, թե ինչ եք Դուք ձեզանից ներկայացնում: 

Առաքինի ընկերության  նպատակը ոչ թե զվարճանքը կամ օգուտն է, այլ համատեղ շարժումը դեպի կատարելություն: Ինչը պարտադիր չէ, որ զվարճալի լինի: Իսկական ընկերությունը կապված է անձնական աճի, երբեմն տհաճ գործընթացի հետ:

Հետևաբար, ինչպե՞ս հասկանալ, որ Ձեր ընկերն իսկական է: Դուք ավելի լավն եք դառնում շնորհիվ  այս ընկերության: Իսկական ընկերը միայն իր գոյությամբ մղում է Ձեզ դեպի զարգացում: Երկու կողմից էլ նկատվում է փոխադարձ բարոյական առաջընթաց։

Առաջին երկու տեսակի անանուն, իրավիճակային, ժամանակավոր ընկերությունները չեն կարող բավարարել այն անձին, ով իրական շփում է փնտրում ուրիշի հետ, և հետևաբար նա տալիս է հավերժական հարցը՝ ինչպե՞ս գտնել իսկական ընկեր:

Պատասխան․ Ի տարբերություն հարմարավետության և հանգամանքների ինքնաբուխ և պատահական ընկերության, առաքինի ընկերությունը մեզանից պահանջում է հսկայական ուշադրություն և զգուշություն: Մենք պետք է ընտրենք ընկեր: Ինքներդ Ձեզ հարցրեք’ ինչպե՞ս է Ձեզ վրա ազդում ձեր կողքին գտնվող անձը: Արդյոք գիտեք ձեր ընկերների էությունը, նրանց ներքին իրականությունը, նրանց խորքային դրդապատճառները, թե բավարարվում եք միայն այն պատյանով, որն ապահովում է օգուտ և հաճույք: Բավական չէ հենվել ձեր զգացմունքների և շփման հարմարավետության վրա։ Շատ կարևոր է մտածել:

Իսկական ընկերությունը չի ձևավորվում անսպասելիորեն, այլ պահանջում է երկու մարդկանց գիտակցված մերձեցում՝ ելնելով այն բանից, ինչը գերազանցում է իրենց: Քլայվ Սթեյփլ Լյուիսը կարծում է, որ իրական ընկերությունը հնարավոր է միայն այն անձանց միջև, ովքեր հավասարապես ոգեշնչված են ընդհանուր ճշմարտությունից: Որոշակի կատարելությունը, իդեալը, անհասանելի նպատակը միավորում է երկու ընկերների: Կինոթատրոն չգնալը, միասին պիցցա չուտելը, ոչ զվարճանքն ու ժամանցը, թեև դրանք արգելված չեն, բայց դեպի առաքինություն միաժամանակյա ուղղվածությունը համապատասխան հիմք է հանդիսանում հասուն մարդկանց ընկերության համար: 

Ի տարբերություն ժամանակակից ընկերության, որի օրինակը հստակ ցուցադրվում է համանուն սերիալում, առաքինի ընկերությունը միշտ էլ արդիական է, նույնիսկ երբ հանգամանքները փոխվում են, երբ փոխադարձ շահն ու զվարճանքը վերանում են, այն արժանի է պահպանվելու, այն մեզ մղում է դեպի բարձրունքներ և, ամրապնդելով մարդկային անհատականությունը, մեր կյանքը դարձնում է ապրելու արժանի: 

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով