Իշխանությունն անսահման է։

Իշխանությունն անսահման է։

Իշխանությունն անսահման է։ Անկախ նրանից, թե ինչքան գումար է նա ստանում, թե ինչքան ազդեցություն ունի, նա միշտ ավելին է ցանկանում: Եթե նա վերցրել է Ձեր դրամապանակի գումարի 100%-ը, ապա կփորձի վերցնել նաև 101%-ը: Եթե Ձեր կյանքը լիովին վերահսկվում է, ապա հերթի մեջ Ձեր մտքերն են: Իշխանությունը անվերջ ծարավ մակաբույծ է, այն միայն ուզում է ապրել և ուտել:

Դուք գիտե՞ք, թե ով է բոլոր հարկերի վճարողը` ԱԱՀ, ակցիզային հարկեր, ճանապարհային հարկեր և մնացած բոլոր հնարավոր ու աներևակայելի հարկերը. Դուք և մենք, ցանկացած հաճախորդ խանութում: Այն ամենը, ինչ պետությունը հավաքում է բիզնեսից, ուղղակի ներառված է ապրանքի գնի մեջ։

Հարցնում եք` որտեղի՞ց են ցածր աշխատավարձերը. պարզապես ինչ-որ մեկը վերցնում է Ձեր գործատուի վճարած գումարի 20%-ից ավելը: Որտեղի՞ց են գալիս թանկացումները. ինչ-որ մեկի ախորժակը մեծանում է։ Սա կողոպուտների շղթա է, որտեղ դուք գտնվում եք ամենավերջում:

Մարդիկ պետք են միմյանց, բայց մարդկանց պետք չէ իշխանությունը։ Մենք ներքուստ կենդանիներ չենք, բայց վախն ու թուլությունը մեզ դրդում են վարվել կենդանիների պես։ Մարդկանց պետք չէ մրցակցություն, միայն համագործակցություն. սա միակ ճանապարհն է, որով յուրաքանչյուր ոք կարող է ստանալ այն ամենը, ինչ ցանկանում է:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով