Կյանքի 27 կարճ կանոն ստոիկներից:

Կյանքի 27 կարճ կանոն ստոիկներից:

Ստոիցիզմի ամբողջ էությունն այն է, թե Դուք ինչ եք անում և ով եք իրականում։ Սա առաքինի արարք է, ոչ թե առաքինության մասին խոսակցություն: Խոսքը վերաբերում է Ձեր կանոններն ու սկզբունքները մարմնավորելուն: Թող Ձեր գործողությունները խոսեն Ձեր փոխարեն: 

Այսպես, Մարկոս Ավրելիոսը հիշեցրեց իրեն և մեզ բոլորիս` «Ժամանակ մի վատնեք այն խոսակցության վրա, թե ինչ է լավ մարդը։ Եղեք այդ մարդը»:

1. Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը կարող եք վերահսկել:

2. Հարցրեք ինքներդ Ձեզ` «արդյո՞ք սա իսկապես կարևոր է»:

3. Ամեն օր մտորեք այն մասին, որ Դուք մահկանացու եք:

4. Գնահատեք ժամանակը ավելի շատ, քան փողն ու ունեցվածքը:

5. Դուք Ձեր սովորությունների արդյունքն եք։

6. Հիշեք, որ Դուք պարտավոր չեք ամեն ինչի վերաբերյալ կարծիք ունենալ։

7. Մի տառապեք երևակայական անախորժությունների պատճառով։

8. Փորձեք մարդկանց մեջ լավը տեսնել։

9. Երբեք մի բողոքեք, նույնիսկ ինքներդ Ձեզ:

10. Միշտ կա ինչ-որ բան, որը Դուք կարող եք անել:

11. Ձեզ մի համեմատեք ուրիշների հետ։

12. Ապրեք այնպես, կարծես արդեն մահացել եք, իսկ հետո հանկարծ վերադարձել:

13. «Լավագույն միջոցը թշնամուց վրեժ լուծելու նրա նման չլինելն է»: (Մարկոս Ավրելիոս)։

14. Եղեք խիստ ինքներդ Ձեր հանդեպ և հանդուրժող` ուրիշների նկատմամբ:

15. Յուրաքանչյուր մարդուց ինչ-որ բան սովորեք:

16. Կենտրոնացեք գործընթացի վրա, ոչ թե արդյունքների:

17. Որոշեք, թե ինչն է Ձեզ համար նշանակում հաջողություն:

18. Գտեք միջոց` սիրելու այն ամենը, ինչը Ձեզ հետ պատահում է:

19. Մի հետևեք ամբոխին։

20. Մի վախեցեք օգնություն խնդրելուց:

21. Գտեք այն, ինչը Ձեզ ավելի իմաստուն է դարձնում ամեն օր:

22. Օրագիր պահեք։

23. Պատրաստ եղեք անհաջողություններին, դրանք անխուսափելի են։

24. Ուրիշին վատություն անել նշանակում է վատություն անել ինքդներդ Ձեզ:

25. Շփվեք միայն այն մարդկանց հետ, ովքեր Ձեզ ավելի լավն են դարձնում:

26. Ընդունեք հաջողությունն առանց ամբարտավանության,իսկ անհաջողությունները` անաչառորեն:

27. Ցանկացած ժամանակ ակտուալ են տղամարդկությունը, չափավորությունը, արդարությունը, իմաստությունը:

Կա մեկ կանոն, որը ներառում է վերը նշված բոլորը։ Այն ձևակերպել է Էպիկտետոսը` «Մի բացատրեք Ձեր փիլիսոփայությունը, իրականացրեք այն»:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով