Կյանքի հիմնական կանոնները:

Կյանքի հիմնական կանոնները:

Կյանքի հիմնական կանոնները: Հաջողակ և երջանիկ լինելու համար պարտադիր չէ հետևել կյանքի կանոններին, բավական է իմանալ դրանք և հաշվի առնել որոշումներ կայացնելիս։ 

1.Ամեն ինչ ունի վերջ։

Կյանքի այս կանոնը լավագույնս նկարագրված է Սողոմոն թագավորի առակում և նրա հայտնի ասացվածքում` «Սա էլ կանցնի»։ Կանոնի էությունն այն է, որ ցանկացած իրադարձություն (լավ, թե վատ) միշտ ավարտվում է։ Ինչ էլ որ լինի կյանքում, այն հավերժ չէ, ուստի պետք է գնահատել դրական պահերը և կարողանալ աննահանջ դիմանալ ցավին, քանի որ դրան հաջորդում է թեթևացում և նորի սկիզբ։

2. Ճշմարտությունը մեկն է, բայց յուրաքանչյուրն ունի իր ճիշտը։

Մանկուց մեզ սովորեցնում են` «Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն»:  Բայց ահա այն, ինչ նրանք չեն ասում` այն մարդը, ում լավություն եք անում, անպայման չէ, որ նույնն անի ի պատասխան:  Մարդիկ այլ կերպ են նայում իրավիճակին.  այն, ինչ մեկի համար լավ մտադրություն է թվում, կարող է մյուսի համար ծառայություն լինել։  Օգտակար կլինի սովորել լայն մտածել, փորձել իրավիճակին նայել ուրիշի տեսանկյունից, որպեսզի ավելի լավ հասկանաք շրջապատողներին:

3.Փոխհարաբերություններն ավելի կարևոր են, քան վատ իրավիճակները:

Կյանքում կարող են առաջանալ վեճեր և բարդ իրավիճակներ, որոնք դժվար փորձություն են դառնում ամուսնության, ընկերության և ընտանիքի համար։  Նման պահերին պետք է հիշել կյանքի 1-ին կանոնը` «Ամեն ինչ կավարտվի»: Շատ ավելի կարևոր է ամուր հարաբերություններ պահպանելը և դժբախտությունների միջով անցնելը՝ ամրացնելով կապերը:

4.Պատասխանատվությունը որոշումների մեջ է, ոչ թե խորհուրդների:

Դժվար պահերին ընկերներն ու ծնողները կարող են կյանքի խորհուրդներ տալ։  Այն մարդը, ով որոշումներ է կայացնում ուրիշների առաջարկությունների հիման վրա, պետք է գիտակցի, որ հետևանքները, ինչպիսին էլ որ լինեն, ընկնելու են բացառապես իր ուսերին։  Չի կարելի մեղադրել մարդուն` ակնարկ տալու և իր կարծիքն արտահայտելու համար։  Ի վերջո Դուք պետք է որոշեք, թե ինչ անել ստացված տեղեկատվության հետ:

5.Նախ փորձեք ինքնուրույն անել ինչ-որ բան, ապա նոր օգնություն խնդրեք։

Աճելու համար հարկավոր է անել այնպիսի բաներ, որոնք դժվար են թվում:  Հաջողության կարող եք հասնել միայն դժվարությունները հաղթահարելով՝ հեռանալով Ձեր հարմարավետության գոտուց։  Օգնություն խնդրելն արգելված չէ, բայց նախ պետք է փորձել ինքնուրույն պարզել խնդիրը, և եթե անկարող եք, նոր դիմեք ուրիշների խորհուրդներին: Միևնույն ժամանակ դիմացինը չպետք է լուծի Ձեր խնդիրները, ավելի օգտակար կլինի, եթե նա իր փորձից ելնելով խորհուրդ տա ճիշտ վարվել, սովորեցնել և աջակցել։

6.Ժամանակն ամենաարժեքավոր ռեսուրսն է:

Ժամանակ հատկացրեք այն ամենին, ինչն իսկապես կարևոր է:  Ավելի լավ է բացառեք անօգուտ գործերն ու հանդիպումները, քաղաքավարությունից դրդված շփումները, Ձեզ ծանրաբեռնող պարտականությունները։  Ազատված ժամերը պետք է ծախսվեն կրթության, ստեղծագործության, հոբբիների, սիրելիների հետ շփման և հաճույք պատճառող աշխատանքի վրա:  Կյանքի գաղտնիքն այն է, որ ծախսված ժամանակը չի վերադառնում, բայց Դուք կարող եք վայելել դրա պտուղները։

7. Խոստումները պետք է կատարել։

Այն, ինչ ասում է մարդը, բնորոշում է նրան: Ասվածը կամ խոսք տրվածը կշիռ ունի։ Այսպես է ձևավորվում հեղինակությունը։ Ուստի պետք է ավելի ուշադիր մտածեք, թե ում հետ և ինչ եք խոսում, և աշխատեք չտալ այնպիսի խոստումներ, որոնք վստահ չեք, որ կկատարեք։ Ավելորդություններ ասելով` Դուք կարող եք կործանել հարաբերությունները, փչացնել Ձեր մասին կարծիքը։

8. Սխալներ թույլ տալը նորմալ է:

Չեմպիոն դառնալուց առաջ Դուք պետք է անկումներ ապրեք: Անհաջողության միջոցով է, որ մարդը սովորում է հաղթել: Կյանքի փիլիսոփայությունն ասում է՝ պետք է սխալներն ընկալել որպես փորձ, պարտությունները վերածել գիտելիքի։ Երբեմն ներդրված ջանքերն ավելի կարևոր են, քան արդյունքը: Սա պետք է հիշել ուրիշներին իրենց սխալների համար քննադատելիս:

9. Երբեմն սկզբունքներից հրաժարվելը օգտակար է։

Սկզբունքայնությունը սեփական հետաքրքրությունները պաշտպնելն է: Մարդը պետք է ճկուն լինի. սկզբունքից հրաժարվելը կարող է ավելի օգտակար լինել, քան ապացուցելը, որ Դուք ճիշտ եք: Կյանքի սկզբունքները կարող են փոխվել՝ կապված դրանում տեղի ունեցող իրադարձությունների, տարիքի և փորձի հետ: Երբեմն նրանց փոփոխությունը տանում է դեպի լավը, ցույց է տալիս, որ մարդը տեղում չի կանգնում, այլ զարգանում և ուժեղանում է։

10. Կյանքը, որն ապրում ենք, մեր գիտակցված կամ անգիտակցված ընտրությունների արդյունքն է: Մենք անընդհատ ընտրություն ենք կատարում: Նույնիսկ երբ մենք ոչինչ չենք ընտրում, նույնպես ընտրություն ենք կատարում:

11. Միտքը նյութական է։

Այն ամենը, ինչի մասին մտածում, երազում և վախենում եք, մշտապես ի հայտ է գալիս Ձեր իրականության մեջ: Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում Ձեր կյանքում, Ձեր սեփական մտքերի ու արարքների հետևանք է: Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն պետք է պատճառը փնտրել ոչ թե արտաքին աշխարհում, այլ Ձեր ներսում։

12. Մեր կյանքում պատահականություններ և զուգադիպություններ չկան։ Մենք մեր կյանք ենք ներգրավում այն, ինչը համապատասխանում է մեզ՝ մեր մտադրություններին, սպասումներին և մտքերին:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով