Մենք պետք է լսենք:

Մենք պետք է լսենք:

Մենք պետք է լսենք, լսենք միշտ և ամենուր`  տանը, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում։ Եթե ​​մենք չլսենք, մեզ դուրս կվռնդեն, կվտարեն, կազատեն աշխատանքից։ Մենք պետք է մտնենք մեզ համար ստեղծված շրջանակը` անենք այն, ինչ ասում են և մտածենք այնպես, ինչպես ասում են: Մենք պետք է համապատասխանենք տիպարին` չունենանք հակասություններ, լինենք բոլորի նման` հնազանդ և վախկոտ: Մենք պետք է մի կողմ նետենք մեր բարոյազանց կարծիքը:

Եթե ​​արտահայտենք այն, ինչ մտածում ենք կատարվածի մասին, մեզ հիվանդ կհանեն, կուղարկեն հոգեբուժարան։ Մենք պետք է պտուտակը լինենք համակարգի, որտեղ որոշ մարդիկ իշխում են մյուսներին, որը մաղում է անհնազանդներին, այլախոհներին: Սա հիերարխիա է և այն ամենուր է, յուրաքանչյուր կազմակերպությունում: Այստեղ համախոհներ չկան։ Բոլորը քծնում են նրան, ով իրենցից «վեր» է, իսկ «ցածրին» իշխում են՝ մոռանալով մարդասիրության մասին։ Բոլորը կեղծավորություն են անում։ Վախը ստիպում է մարդուն այդքան ցած ընկնել` փողը և սոցիալական կարգավիճակը կորցնելու վախը, մերժվելու վախը. փող և իշխանություն, հպարտություն և նախանձ: Մարդը միշտ ցանկացել է իշխել։ «Հավատում է» Աստծուն, բայց իրեն է Աստված համարում։ Ուզում է դառնալ հարգված, բարոյական սրիկա: Հասարակությունն արհամարհում է այլախոհներին` նրանց, ովքեր նման չեն ուրիշներին։

Շատ մարդիկ, ովքեր մտածում են շրջանակից դուրս, գրողի ծոցը կուղարկվեն հիվանդ հասարակության կողմից, որ գտնվում է գերության մեջ, որն առանց հովվի կկորչի առաջին իսկ անտառում։ Հասարակությունն ունի միայն մեկ գլուխ, մեկ մտածելակերպ, մեկ միտք։ Այն չի կարող փոխել իր հայացքներն առանց հովվի կամքի։ Եվ ամեն ոք, ով ծուռ է նայում անցորդին, որ նման չէ իրեն, պատկանում է այս միագլուխ նախիրին:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով