Մի քանի փաստ Ձեր մասին․

Մի քանի փաստ Ձեր մասին․
  1. Դուք Ձեր արտաքին տեսքը չեք: Դադարեք մտածել Ձեր անկատարության մասին, մի նայեք ուրիշներին. ոչ ոք չի ընտրել, թե ինչ մարմնով պետք է ծնվի: Ծիծաղելի է, երբ ինչ-որ մեկը սկսում է կոմպլեքսավորվել բավականաչափ նիհար, բարձրահասակ չլինելու կամ էլ ցածրահասակ լինելու համար: Կախված մի եղեք ուրիշների իդեալներից, ընդունեք ինքներդ Ձեզ:
  2. Դուք Ձեր իրերը, դրամապանակը կամ մեքենան չեք: Սրանք Ձեզ ոչ մի կերպ չեն դարձնում ավելի «հաջողակ», քանի որ այս հասկացությունները սուբյեկտիվ են և, հետևաբար, գոյություն չունեն: Դադարեք նայել ուրիշներին: Քաջություն ունեցեք բաց թողնել նախանձը:
  3. Դուք Ձեր ծնողները չեք։ Եթե Դուք նման եք Ձեր հորը կամ մորը, չի նշանակում, որ Դուք պետք է իրականացնեք նրանց անկատար երազանքները կամ ծրագրերը: Քաջություն ունեցեք մերժելու և եղեք այն, ինչ կաք:
  4. Դուք ուրիշների կարծիքները չեք Ձեր մասին։ Ոչ ոք Ձեզ ավելի լավ չի տեսնում, քան ինքներդ: Մոռացեք դա և մի ամաչեք ուրիշներին հայտնելուց, որ Ձեր մասին իրենց կարծիքը կարևոր չէ: Թող Ձեր մտքում միայն ողջամիտ քննադատություն լինի, որը, ցավոք, շատ հազվադեպ եք լսելու։
  5. Դուք այն պարտականությունները չեք, որոնք դրված են Ձեզ վրա` «Տուր քո պարտքը հայրենիքիդ», «տղամարդը պարտավոր է…» և այլն։ Միակ բանը, որ պետք է Ձեր մեջ առաջացնեն նման կոչերը, ծիծաղն է, բայց ոչ պարտքի զգացումը։ Դուք ոչ մի թուղթ չեք ստորագրել, ոչ մեկին ոչինչ չեք խոստացել, ուրեմն ինչո՞ւ եք որևէ մեկին պարտք:
  6. Դուք Ձեր երազանքներն եք, երևակայություններն ու նպատակները: Հենց այս երեքն են իսկապես Ձեր վերահսկողության տակ: Բայց նույնիսկ այնտեղ են հասնում քարոզչությունը, լրատվամիջոցներն ու պարտադրված իդեալները: Մտածեք այն մասին, թե Ձեր երազանքները, երևակայություններն ու նպատակները իրականում Ձե՞ր կողմից են ձևավորվել:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով