Միջավայրը, որը ձևավորում է Ձեզ:

Միջավայրը, որը ձևավորում է Ձեզ:

Խնդիրը․

Դուք Ձեզ շրջապատող մարդիկ եք (Ձեր գործընկերները, զուգընկերը, ծնողները, ընկերներն ու հարազատները): Ամբողջ կյանքում Ձեր միջավայրն իր օրինակներով (երբեմն ուղղակի հրահանգներով) օգնում է Ձեզ` ձևավորել սեփական սովորություններն ու համոզմունքները` երբեմն լավ, երբեմն վատ։ Յուրաքանչյուր անվստահություն սեփական անձի և ցանկությունների նկատմամբ, յուրաքանչյուր մեկուսացում ու անհանգստություն միշտ ունի համապատասխան անհանգստացնող միջավայրը:

Կարող են նաև լինել այնպիսիք, որոնք տագնապալի ծնողների հետ մեծացել են առանց հոգեբանական խնդիրների։ Միգուցե նրանց բախտը բերել է ուժեղ հոգեկան կառուցվածքով, կամ ավելի ուժեղ են եղել ադեկվատ ընկերների, տատիկ-պապիկների օրինակները։ Բայց փաստը մնում է փաստ, որ անհանգստությունը` առանց անհանգստացնող միջավայրի, բացառություն է:

Ինչպե՞ս փոխել Ձեր միջավայրը:

Ի՞նչ անել ընկերների հետ, որոնց ոչինչ չի հետաքրքրում, հարազատների հետ, ովքեր քննադատում են, ծնողների հետ, ովքեր անտեսում են.

տարածված պատասխան՝ մեկուսացնել սպառնալիքը։ Օրինակ՝ դադարեք շփվել հարազատների հետ, ովքեր յուրաքանչյուր հանդիպում սկսում են հետևյալ բառերով` «բայց մանկության տարիներին այնպիսի լավ երեխա էիր…» (երբեմն այս մեթոդն աշխատում է, երբեմն էլ` բարդացնում ամեն ինչ): Գործնականում Ձեր միջավայրի վրա ազդելու չորս եղանակ կա, որոնք հավասարապես կարևոր են: Դրանց մասին կխոսենք ավելի ուշ:

Շաբլոնային ընկերություն.

Դուք ունեք մտերիմ ընկեր, որին ճանաչում եք համալսարանից: Նա մի փոքր համառ է, բայց հավատարիմ ու անկեղծ, թեև ոչ շատ շփվող։ Սովորաբար ձեր բոլոր հանդիպումները նույն տեսքն ունեն` ուրբաթ երեկոյան հավաքվում եք տեղական փոքրիկ ռեստորանում, հարբում եք, միասին երգում կարաոկեում և մինչև հաջորդ հանդիպումը instagram-ում փոխանակվում տեսահոլովակներով։ Բայց հոգին ավելին է ցանկանում` խոսել կյանքի մասին, կիսել վիշտը և բազմազանեցնել ժամանցը: Միևնույն ժամանակ Դուք չեք ուզում նոր ընկեր փնտրել։ Ի՞նչ անել այս դեպքում:

Ստեղծագործում.

Կարո՞ղ եմ նոր փորձ ավելացնել այս հարաբերություններին, միգուցե ընկերոջն այլ տեղ հրավիրե՞մ։ Օրինակ՝ միասին ռեստորան, կարաոկե գնալ ոչ միայն միս ուտելու, այլև վիկտորինայի մասնակցելու համար։

Պահպանում.

Ի՞նչն է ինձ համար կարևոր ընկերոջ հետ հարաբերություններում, ի՞նչն եմ ես գնահատում և ի՞նչը կուզեի պահպանել։ Ինձ դուր է գալիս նրա անկեղծությունն ու լայնախոհությունը, միգուցե ավելի հաճա՞խ նրա հետ խոսեմ նմանատիպ թեմաներից։

Վերացում.

Ի՞նչն ինձ դուր չի գալիս մեր հարաբերություններում։ Միգուցե այն, որ իմ մասին մտածում է միայն խմել ցանկանալու ժամանա՞կ։ Ուրեմն ես պետք է նրան ասեմ այդ մասին և այլընտրանք առաջարկեմ։

Ընդունում․

Նա ունի բնավորության գծեր (հիմար հումորի զգացում, պեսիմիստական մտքեր, բթամիտ տեսահոլովակներ ուղարկել), որոնք ինձ դուր չեն գալիս, բայց ես պատրաստ եմ համակերպվել դրանց հետ։

Ինչո՞ւ են բոլոր չորս եղանակները կարևոր․

Դրանք օգնում են օբյեկտիվորեն գնահատել շրջակա միջավայրը։ Դուք չեք կարողանա ամբողջությամբ վերափոխել Ձեր ծնողներին կամ ընկերներին, բայց եթե կողքից նայեք հարաբերություններին, կարող է պարզվել, որ դրանք ոտքից գլուխ վերափոխելու կարիք էլ չկա։ Հնարավոր է` նրանց մեջ կան Ձեզ համար թանկ հատկանիշներ, որոնք պետք է լուսավորել։

Իսկ եթե ոչինչ չստացվի՞․

Հնարավոր է Ձեր ընկերոջը դուր չգա նոր ժամանցը, ոչ էլ ձեր զգացմունքների մասին խոսելը, բայց բազմակողմանի հայացքը կօգնի հարաբերություններում ավելին տեսնել, քան պարզապես խնդիր: Ի վերջո, հարաբերություններում օբյեկտիվությունը կապված չէ «դե՞ն նետել, թե՞ պահել» ընտրության հետ: «Ինչպե՞ս չխաբվել ընտրության հարցում»` այս է օբյեկտիվությունը: Դե իսկ ընտրությունը միշտ Ձերն է։

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով