Մոտիվացիան գրքերի մեջ է:

Մոտիվացիան գրքերի մեջ է:

Ուժը գրքերի մեջ է․

Ցանկանու՞մ եք սովորել, թե ինչպես հաջողության հասնել աշխատանքում, նիհարել արագ և առանց ցավի, ազատվել վատ սովորություններից, գտնել մեծ սեր կամ ձեռք բերել պայծառություն: Պարզվում է, որ ամեն ինչ շատ հեշտ է. պարզապես պետք է գնել և կարդալ ինչ-որ մոտիվացնող գիրք։ Ցանկացած գրախանութում դրանք շատ են «հանրաճանաչ հոգեբանություն» բաժնում:

Մոտեցեք և գնեք․

Ձեր կյանքը փոխելու հարյուր միջոց, երջանկության հասնելու երեք պարզ քայլ, ինքներդ Ձեզ հաղթահարելու 17 եղանակ, 9 գաղափար, թե ինչպես կարելի է նիհարել 10 կիլոգրամ մեկ շաբաթում և այլն։ Այս ամենին ավելացրեք նաև գեղեցիկ նկար շապիկին և աներևակայելի ուրախ տեքստ այն մասին, որ ժամանակն է վերջապես քեզ սիրես այնպիսին, ինչպիսին կաս։ Միջին վիճակագրական մարդը, ով ոչ թե կեղտոտ հնարքի է սպասում, այլ հրաշքի հույս ունի, գիրքը բացում է ու սպասում, որ իր առջև կբացվի հնարավորություններով լի աշխարհ, և օրգանիզմում միայն դրական գործընթացներ կսկսեն տեղի ունենալ։ Բայց ոչինչ չի լինում, նույնիսկ այն ժամանակ, երբ հեղինակի խորհրդով գիրքն ընթերցվել է ամբողջությամբ, պահանջվող ընդմիջումներով և կատարելով մնացած բոլոր հրահանգները:

Արդյունքը․

Սա զրո է։ Իսկ ինչո՞ւ` շատ պարզ է. կախարդական գրքերը Գրիմ եղբայրների և Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներ են, այլ ոչ թե այն պատմությունները, թե ինչպես կարելի է ոչնչից բիզնես սկսել կամ երջանիկ լինել առանց իրական պատճառի: Կոշտ կազմով մոտիվացիոն հիմարությունը երբեք չի դադարում հիմարություն լինելուց: Պետք է մոտիվացիա փնտրել սեփական կյանքում և Ձեր զարգացման համար հատուկ նպատակներ դնել: Միայն այդ դեպքում Ձեր ջանքերի հոսքը գոնե որոշակի արդյունք կտա և չի հեռանա թեթև էյֆորիայով կարդացած էջերից, որոնք ոչ մի կերպ առնչակից չեն իրական կյանքին:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով