Մտածել հանգիստ. ի՞նչ է կոգնիտիվ հեռացումը, և ինչպես այն օգտագործել:

Մտածել հանգիստ. ի՞նչ է կոգնիտիվ հեռացումը, և ինչպես այն օգտագործել:

Մարդկանց անհանգստացնում են ոչ թե բուն իրերը, այլ դրանց մասին կարծիքները:

Էպիկտետոս

Ստոիկները գիտեին, որ արտաքին իրադարձությունների վերաբերյալ հայացքը փոխելով` մենք փոխում ենք դրանց ազդեցությունը մեզ վրա: Օրինակ խորհուրդ էին տալիս մտքերն առանձնացնել արտաքին իրադարձություններից՝ խուսափելով դրանց հետ միաձուլվելուց։ Այս կոգնիտիվ հեռացումը սահմանելով՝ մենք կարող ենք ամեն ինչ գնահատել ավելի օբյեկտիվ ու հանգիստ։

Առաջին բանը, որ մենք պետք է հասկանանք, այն է, որ մեր մտքերը ինքներս չենք և որ կարող ենք առանձնանալ դրանցից: Մենք կարող ենք դրանք գիտակցաբար վերլուծել, որպեսզի չտրվենք հենց դրանց առաջացրած հույզերին: Դեպի ետ քայլը մեզ թույլ է տալիս ավելի պարզ տեսնել դրանք և ինքներս մեզ հարցնել «արդյո՞ք իրականությունը կարելի է այլ կերպ մեկնաբանել»:

Ժամանակակից հոգեթերապիայի մեջ այս տեխնիկան կոչվում է կոգնիտիվ հեռացում, և, չնայած դրա շրջանակը շատ ավելի լայն է, ստոիկները այն օգտագործում էին հիմնականում ճակատագրի հարվածները մեղմելու և առօրյա գայթակղություններին հակազդելու համար:

Կան հեռացման տարբեր եղանակներ․

Ապակոմպոզիցիա.

Մեզ գայթակղող բաները կորցնում են իրենց գրավչությունը, երբ բաժանվում են բաղադրիչ տարրերի: Օրինակ` Մարկոս Ավրելիոսն ասում էր, որ իր կայսերական հանդերձանքը ոչ այլ ինչ է, քան ոչխարի բուրդ, որը ներկված է գույնով, գինին խմորված խաղողի հյութ է, իսկ մատուցվող ուտեստը՝ կենդանու դիակ։ Նա կարող էր ստանալ այն, ինչ ուզում էր, բայց գերադասեց բավարարվել միայն անհրաժեշտով` օգտագործելով ապակոմպոզիցիան՝ ցանկություններին չտրվելու համար։

Բառերը, որոնցով մենք մտովի նկարագրում ենք արտաքին իրերը, ձևավորում են հույզեր իրերի հետ առնչվելիս: Ուստի պետք է օգտագործենք բառեր, որոնք կառաջացնեն ճիշտ էմոցիաներ։

Երբ իրերը շատ գրավիչ են թվում, պետք է բացահայտել դրանց էությունը և զրկել բոլոր այն գեղեցիկ բառերից, որոնք նկարագրում են դրանք: Արտաքին գրավչությունը հաճախ մթագնեցնում է գիտակցությունը:

Մարկոս Ավրելիոս

Ոչ ոք ավելի լավ չի հասկանում արտաքին գրավչության ուժը, քան մարքեթոլոգը: Օրինակ՝ սննդամթերք արտադրողները հաճախ փորձում են իրենց վերամշակված մթերքները ներկայացնել որպես բարձր հոգևորի խորհրդանիշ:

Ապակոմպոզիցիան օգնում է Ձեզ տեսնել նրանց բոլոր հնարքները: Այս ապրանքներին օբյեկտիվորեն նայելով` մենք զրկում ենք նրանց գրավչությունից: Օրինակ՝ Կոկա-Կոլան պարզապես ջուր է շաքարով և բուրավետիչներով, Ձեր սիրելի թխվածքաբլիթները էժան, ռաֆինացրած բաղադրիչներից են՝ ալյուր, բուսական յուղ, քաղցրացուցիչներ և այլ անառողջ բաներ:

Մեր նպատակն է ոչ թե քչացնել մեր հաճույքը կյանքից, այլ սովորել գնահատել այն, ինչ իսկապես կարևոր է` նվազեցնելով վնասող բաների հանդեպ մեր փափագը:

Այս տեխնիկան կարող եք օգտագործել նաև, եթե վախենում եք խոսել այն մարդկանց հետ, ում դիրքն ավելի բարձր է թվում, քան Ձերը։ Եթե ​​չեք ուզում վախ ապրել ուրիշների իշխանությունից կամ հարստությունից, մտածեք, որ այս ամբողջ արտաքին փայլի հետևում պարզապես մարդիկ են` ինչպես Դուք:

Ինչո՞ւ է այդ ամուսինը քեզ այդքան վեհ թվում․ որովհետև դու նայում ես ոչ միայն նրան, այլ նաև նրա պատվանդանին։ Թզուկը բարձրահասակ չի դառնա սար բարձրանալով։ Մենք մոլորվում ենք, երբ մարդուն դատում ենք ոչ թե հոգով, այլ հանդերձանքով։

Սենեկա

Աշխարհին նայել ուրիշի աչքերով:

Երբ ուրիշների հետ է ինչ-որ բան պատահում, մենք հակված ենք այն ավելի օբյեկտիվ դատել, քան երբ դա տեղի է ունենում մեզ հետ: Ստոիկները պնդում էին, որ իսկական իմաստունը կարող է կողքից նայել իր հետ կատարվածին, կարծես դա տեղի է ունեցել իր հարևանի հետ:

Ինչպես միշտ, սա ավելի հեշտ է հասկանալ գլխով, քան սրտով, բայց եթե փորձես քեզ հետ կատարվածին նայել մեկ այլ մարդու աչքերով, ավելի հեշտ կլինի գլուխ հանել իրավիճակից։ Կոգնիտիվ-վարքային թերապիայում, օրինակ, խորհուրդ է տրվում նկարագրել խնդիրները երրորդ դեմքով՝ որոշակի հեռավորություն ստեղծելու համար։

Մենք հաճախ լավ խորհուրդներ ենք տալիս նրանց, ովքեր բախվում են խնդրի հետ, բայց երբ նույն բանը մեզ հետ է պատահում, մենք չենք օգտագործում մեր սեփական առաջարկները: Այս դեպքում կարող եք նաև օգտագործել «իմաստունի օրինակ» տեխնիկան։ Փորձեք իրավիճակին նայել մեկի աչքերով, ումով հիանում եք. ի՞նչ կաներ նա։ Հնարավոր է, որ չկարողանաք նույնը իդեալական անել, բայց հասկանալը, որ խնդրին նայելու այլ տարբերակ կա, կօգնի Ձեզ:

Ինքներդ Ձեզ փոխելու գործընթացը պետք է ընկալել որպես գիտական ​​փորձ: Դուք չպետք է դժգոհեք և անհանգստանաք, որ մեկ շաբաթում չեք կարողացել նիհարել ոչ մի կիլոգրամ, այլ պարզապես հարցրեք ինքներդ Ձեզ, թե ինչու այսպես ստացվեց, և ինչը պետք է այլ կերպ անել հաջորդ շաբաթ: Չկան ձախողումներ, կան միայն գործողություններ և դրանց արդյունքները։

Ժամանակի և տարածության ընդլայնում:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այն ​​ամենին, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա։ Ընդհանուր առմամբ, լավ է կենտրոնանալ ներկայի վրա։ Սակայն դժվար իրավիճակում պետք է հեռվանալ խնդիրներից, որպեսզի դրանք ավելի լավ տեսնեք։ Եթե ​​խնդրին նայեք ավելի լայն համատեքստում, ապա այն այնքան էլ կարևոր չի թվա: Ստոիկները առաջարկում էին մի շարք վարժություններ, որոնք կօգնեին ընդլայնել մտածողության սահմանները և՛ տարածության, և՛ ժամանակի առումով:

Ըստ Մարկուս Ավրելիուսի` Դուք կարող եք նվազեցնել Ձեր վերապրումները խնդիրների պատճառով, եթե «պատկերացնեք, թե որքան մեծ է տիեզերքը և որքան անսահման է ժամանակը, ու մտածեք ամեն ինչի թռուցիկության մասին` ներառյալ մեր կյանքը»:

Ինչպես արդեն տեսանք` մեզ մնում է միայն հարցնել ինքներս մեզ «արդյո՞ք խնդիրը կարևոր կլինի մեզ համար 10 տարի անց». շատ դեպքերում այս հարցի պատասխանը ոչ է, ինչը նվազեցնում է մեր տառապանքը ներկայում: Եթե ​​10 տարի անց խնդիրը դեռ կարևոր է, ապա պետք է ընդլայնել ժամանակի շրջանակը` «սա նշանակություն կունենա՞ 15 տարի հետո»:

Սենեկան, իր նամակներում խոսելով վաղ տարիքում մահվան մասին, խորհուրդ է տվել հիշել, որ ցանկացած մարդու կյանքի տևողությունը անսահմանության համեմատ ոչինչ է։ Եթե ​​ընդունենք այն փաստը, որ մեր ողջ կյանքը չնչին է ժամանակի ու տարածության անսահմանության համեմատ, ապա մեր խնդիրները նույնպես նվազում են։

Հիշեք ամենահայտնի երկարակյացին, ով ապրել է ավելի քան 100 տարի: Եթե ​​ժամանակն ամբողջությամբ վերցնենք, ապա ամենաերկար և ամենակարճ կյանքի միջև տարբերությունը բոլորովին չնչին կլինի:

Սենեկա

Այս գաղափարը տարբերվում է այսօրվա մոդայիկ մոտեցումից, որտեղ ընդունված է մեզ պատվանդանին դնել և մեծ նշանակություն տալ այն ամենին, ինչը կատարվում է մեզ հետ։ Ստոիկները հակառակ մոտեցումն ունեին. նրանք կոչ էին անում հասկանալ, որ մեր կյանքը չնչին է տիեզերքի մասշտաբում:

Նրանք ասում էին, որ միակ հաստատունը փոփոխությունն է: Հույն Հերակլիտոսը առաջարկել է համընդհանուր փոփոխականության և շարժման գաղափար` հայտնի իր «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է» արտահայտությամբ: Ստոիկները հաճախ օգտագործում էին Հերակլիտոսի խոսքերը, ով ասում էր, որ նույն գետը երկու անգամ չի կարելի մտնել, քանի որ այն անընդհատ փոխվում է:

Ընդունելով փոփոխությունների հաստատուն լինելը և տիեզերքում մեր դերի աննշանությունը` ազատագրում ենք մեզ: Այն օգնում է մեզ ավելի լայն նայել խնդիրներին և թույլ չի տալիս, որ հաջողությունը հարվածի մեր գլխին, իսկ ձախողումները մեզ կոտրեն: Ինչպես ավազի նոր հատիկները նորից ու նորից թափվում են հների վրա, այնպես էլ կյանքում` տեղի ունեցածը արագորեն մթագնվում է նոր իրադարձություններով:

Մարկոս Ավրելիոս

Սա նշանակում է, որ մենք չպետք է կորցնենք մեր հանգստությունը աննշան իրադարձությունների պատճառով, և ամեն ինչ իրականում չնչին է ժամանակի և տարածության անսահմանության համեմատ։ Մեր կյանքն արագահոս է, և դրան փոխարինելու են գալիս այլ կյանքեր:

Ինչքան էլ տարօրինակ է, բայց սեփական աննշանության մասին մտածելը ոչ թե ճնշող է, այլ ազատագրող: Մեր խնդիրներն այնքան էլ լուրջ չեն, պետք չէ շատ ջանք թափել ուրիշներին հաճոյանալու կամ ավանդույթներին հետևելու համար։ Ազատվելով վախից՝ մենք կարող ենք առավելագույնս օգտագործել մեր երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ կարճ ժամանակը:

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով