3 փաստ հոգեբանությունից, որոնք պետք է իմանան բոլորը:

1. Դուք իռացիոնալ եք, բայց դա կարող եք դարձնել Ձեր առավելությունը:

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ տրամաբանորեն է մտածում և ռացիոնալ որոշումներ կայացնում, սակայն վերջին 10-15 տարիների ընթացքում գրված բազմաթիվ գրքեր հերքում են այս պնդումը։

Հոգեբան Դանիել Քանեմանի «Thinking Fast and Slow» գրքում ասվում է, որ մեր կյանքում որոշումների մեծ մասն ընդունվում է վայրկյանների ընթացքում և հիմնված է զգացմունքների ու ինտուիցիայի վրա: Սա ստիպում է մեզ ընկնել թակարդների մեջ և բացատրում է մանիպուլյացիայի հանդեպ մեր խոցելիությունը:

Բայց իռացիոնալությունը ոչ միշտ է մեզ վնասում։ Իր «The Power of Thinking Without Thinking» գրքում Մալքոլմ Գլադվելը բացատրում է, որ ինտուիտիվ որոշումներ կայացնելն օգնում է մեզ անել այնպիսի բաներ, որոնք անհնարին կլինեին առանց այդ ընդունակության:

Ինչպես կիրառել այն կյանքում.

Մարդիկ սովոր են ժամանակ հատկացնել մտածելուն, հարցը բոլոր կողմերից դիտարկելուն և մտածված որոշում կայացնելուն, բայց մեր ժամանակներում, երբ սրընթացության զարգացումը թափանցում է կյանքի բոլոր ոլորտներ, հաճախ որոշումներ են կայացվում թեժ պահերին, և դա նորմալ է։

Իմանալով, որ իրականում որոշումները կայացնում է իռացիոնալ միտքը, Դուք կարող եք սովորել արագ ընտրել: Եթե ​չեք սիրում համակարգչային խաղեր կամ սպորտ, ապա նույնիսկ պարզ ժամանցային խաղը, ինչպիսին է բառերի որոնումը, կօգնի Ձեզ զարգացնել արագ և ճիշտ ընտրություն կատարելու ընդունակությունը:

2. Դուք անտեղի համակված եք տաղանդով:

Այն, որ մենք տաղանդը համարում ենք հաջողության հիմնական չափանիշ, կարելի է բացատրել պատճառ և հետևանք փնտրելու մեր ցանկությամբ։ Սակայն բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ տաղանդը պետք չէ կյանքում, երբ գործը վերաբերում է աշխատանքի մեջ և կյանքում հաջողության հասնելուն:

Ջեֆ Քոլվինի «Talent is overrated» և Քելվին Նյուպորտի «Stop dreaming, get to work» գրքերում ասվում է, որ տաղանդի առավելությունները բոլորովին էլ բավարար չեն հաջողության հասնելու համար։

Ռոբերտ Գրինի «Mastery» գրքի մեջ հեղինակը բացատրում է, որ հաջողությունը մեծապես կախված է ձեռք բերված փորձից, պրակտիկայից և ընտրված ոլորտում վարպետությունից:

Ձեր ընտրած բիզնեսում հաջողակ չլինելու դեպքում տաղանդի բացակայությունը կարող է պարզապես պատրվակ դառնալ։

Ինչպես կիրառել այն կյանքում.

Տաղանդը 90%-ով ստեղծված է հենց մարդու կողմից, ոչ թե բնության կողմից է տրված: Ընտրեք այն ոլորտը, որտեղ ցանկանում եք հաջողակ լինել և գործի անցեք:

3. Դուք սիրում եք աշխատել, բայց դա չեք գիտակցում:

Ամերիկացի հոգեբան Միհելի Չիկսզենտմիհային իր «Flow: The Psychology of Optimal Experience» գրքում հոսքը նկարագրում է որպես վիճակ, երբ մենք կորցնում ենք ժամանակի զգացողությունը և վայելում ներկա պահը: Այս դեպքում հոսքը համատեղում է հաճույքն ու առաջադիմությունը, և հենց այս վիճակն էլ մեզ թույլ է տալիս իսկապես լավ աշխատել: 

Համաձայն Դենիել Փինքի «Drive. The Surprising Truth About What Motivates Us» գրքի՝ մարդիկ ունեն այնպիսի ընդունակություն, ինչը կարող ենք անվանել ներքին մոտիվացիա` ինչ-որ բան անելու ձգտում` ներքին բավարարվածություն զգալու համար: 

Ներքին մոտիվացիան բնական է մարդկանց համար. մենք հակված ենք գործողության, աշխատանքի կամ խնդիրների լուծմանը: Այս մոտիվացիան առկա է նաև պրիմատների մոտ, ովքեր առանց վարձատրության կամ պատճառի հաճույք են ստանում հանելուկներ լուծելիս։

Ուրեմն ինչո՞ւ են մեզնից շատերը աշխատանքը ընկալում որպես պատիժ, այլ ոչ թե խաղ: Նիլ Ֆիորը «The Now Habit: A Strategic Program for Overcoming Procrastination and Enjoying Guilt-Free Play» գրքում բացատրում է, որ մենք կորցնում ենք աշխատանքից հաճույք ստանալու ունակությունը դեռ դպրոցում: Սակայն եթե ճիշտ տրամադրություն ստեղծեք, ոչինչ չի խանգարի Ձեզ վերակենդանացնել Ձեր ներքին երեխային և նորից սկսել հաճույք ստանալ աշխատանքից:

Լավագույնը, որ կարող եք անել հոսքի վիճակի մեջ մտնելու համար, կենտրոնանալն ու շեղող գործոնները վերացնելն է: Գտեք, թե ինչն է օգնում Ձեզ կենտրոնանալ և ստեղծեք անհրաժեշտ պայմաններ։

Այնուհետև մնում է միայն լուծել խնդիրը՝ կիրառելով Ձեր հմտությունները և միևնույն ժամանակ տեսնել հստակ նպատակ։ Միջին դժվարության խնդիրները օգնում են Ձեզ ավելի լավ մտնել հոսքի վիճակ, քան շատ դժվարը կամ չափազանց հեշտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով