Լավ միտք Հարվարդից. համալսարանի հոգեբանները նկատել են, որ «ինչու՞» հարցը հաճախ հանգեցնում է բացասական մտածողության, իսկ «ի՞նչ» և «ինչպե՞ս» հարցերը օգնում են գտնել կառուցողական լուծումներ:
Այսօր մենք ընտրել ենք 4 վարժություն` ինքնաճանաչման համար։ Հիմնականը ուշադրություն դարձնելն է, թե ինչ հարցեր եք տալիս ինքներդ Ձեզ:
Կյանքի անիվ․
Այս վարժությունը կօգնի Ձեզ գնահատել Ձեր կյանքի բոլոր ասպեկտները և հասկանալ, թե որտեղ են անհրաժեշտ փոփոխություններ:
• Շրջանակ գծեք և բաժանեք այն 8 հատվածի` կարիերա, ֆինանսներ, առողջություն, ընտանիք/ընկերներ, ռոմանտիկ հարաբերություններ, անձնական աճ, ժամանց, հոգևոր կյանք:
• Գնահատեք յուրաքանչյուր տիրույթ 1-ից 10 բալանոց սանդղակով:
• Միացրեք կետերը՝ «անիվ» ստանալու համար. որքա՞ն հարթ է այն:
Նամակ ապագայից․
Տեխնիկան նախատեսված է օգնելու Ձեզ հստակեցնել երկարաժամկետ նպատակներն ու արժեքները:
• Պատկերացրեք, որ այժմ 2034 թվականն է, Ձեր ապագա ես-ը նամակ է գրում 2024 թվականին:
• Նկարագրե՛ք, թե ինչի՞ եք հասել, ինչպիսի՞ն է դարձել Ձեր կյանքը, ի՞նչն եք գնահատում:
• Եղեք կոնկրետ` որտե՞ղ եք ապրում, ի՞նչով եք զբաղվում, ո՞վ է ձեր կողքին:
Այս «ժամանակային ճանապարհորդությունը» զգալիորեն մեծացնում է մոտիվացիան և նպատակների հստակությունը:
Երեք լավ բան․
Վարժությունը մշակվել է պոզիտիվ հոգեբանության հիմնադիր Մարտին Սելիգմանի կողմից։ Այս տեխնիկան զարգացնում է երախտագիտությունը և դրական մտածողությունը:
• Ամեն երեկո գրի առեք 3 լավ բան, որ տեղի է ունեցել այդ օրվա ընթացքում։
• Մանրամասն նկարագրեք, թե ինչու են դրանք տեղի ունեցել և ինչ դեր եք խաղացել դրանցում:
Հարցազրույց ինքներդ Ձեզ հետ․
Այս տեխնիկայի հիմնական նպատակն է ինքներդ Ձեզ կողքից նայելը: Հարցազրույցի վերջում Դուք կկարողանաք վերլուծել պատասխանողի բնութագիրը և բացահայտել նրա թաքնված համոզմունքներն ու արժեքները, որոնք կարող են որոշել նրա կյանքի որակը:
• Պատկերացրեք, որ Դուք լրագրող եք, ով հարցազրույց է վերցնում ինքներդ Ձեզնից:
• Տվեք կոշտ հարցեր. «ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը», «ինչի՞ց եք ամենաշատը վախենում», «ի՞նչը կփոխեիք Ձեր անցյալում»:
• Պատասխանեք անկեղծ և հիմնավոր:
Թողնել պատասխան