Մենք բոլորս երբեմն խորասուզվում ենք մեր մտքերի մեջ: Բայց հաճախ դրանք սկսում են ոչնչացնել ինքնավստահությունը և մեզ գցում փակուղի. ժամանակն է դրանք վերահսկել: Կոգնիտիվ-վարքային թերապիայում կա մի տեխնիկա, որը մեզ կօգնի ազատվել այս ամենից` կոգնիտիվ վերակառուցում։
Ահա 5 քայլ, որոնք կօգնեն կառավարել մտքերը.
1. Փաստերով ստուգում։
Հաճախ մենք վախենում ենք այնպիսի բաներից, որոնք իրականությանը համապատասխան չեն: Պետք է հարց տանք ինքներս մեզ` կա՞ն սրան դեմ և կողմ փաստեր, եղե՞լ են դեպքեր, երբ իմ վախերը չեն արդարացել: Օրինակ, երբ մտածում եք` «ես ամեն ինչ միշտ ձախողում եմ», ապա փորձեք` «բայց ես անցած ամսում հանձնել եմ իմ նախագիծը և ճանաչում ձեռք բերել, հնարավոր է` ես այնքան էլ անհաջողակ չեմ»:
2. Ստուգում տրամաբանությամբ։
Շատ հաճախ մենք չափազանցնում ենք: Եկեք տեսնենք, թե որքան տրամաբանական կարող են լինել մեր մտքերը, տրամաբանեք` դա իրո՞ք այդպես է, մի՞թե ամեն ինչ այդքան վատ է: Օրինակ, երբ մտածում եք` «եթե ուշանամ, ինձ կհեռացնեն», ապա նաև մտածեք` «ոչ, ինձ միայն զգուշացում կտան, ուրիշ ոչինչ»:
3. Օգտակարության ստուգում։
Որոշ մտքեր ուղղակի խանգարում են մեզ, փորձեք հասկանալ` ինչպե՞ս է այս միտքը ազդում Ձեր վիճակի և գործողությունների վրա, արդյոք այն օգնում է առաջ շարժվել: Օրինակ, երբ մտածում եք` «ես պետք է կատարյալ լինեմ», ապա փորձեք` «բայց դա միայն ստիպում է ինձ անհանգստանալ և ժամանակ վատնել»:
4. Աշխատանք զգացմունքների հետ:
Զգացմունքները մեր թշնամիները չեն, մենք կարող ենք օգտագործել դրանք, կարելի է հասկանալ` ի՞նչ կասեր Ձեր լավ ընկերն այս պարագայում: Օրինակ, երբ մտածում եք` «բոլորը ծիծաղում են ինձ վրա», փորձեք` «գուցե բոլորը զբաղված են իրենց գործերով, և ոչ ոք չի մտածում իմ մասին»:
5. Ստուգում գործողությամբ։
Գործողությունը լավագույն միջոցն է հասկանալու` արդյոք մեր մտքերը ճիշտ են: Փորձ անցկացրեք. հարցրեք ձեր ընկերներին` արդյոք նրանք քննադատում են Ձեզ: Արեք մի անհարմար բան և տեսեք, թե ինչ կլինի: Օրինակ`«եթե ես իմ կարծիքն ասեմ, այն չեն ընդունի», ապա փորձեք` «ես կխոսեմ, և ինչ-որ բան ինձ կհուշի, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ»:
Կոգնիտիվ վերակառուցումը հնարավորություն է տալիս, որ դադարենք հավատալ մեր բացասական մտքերին և սկսենք դրանք կառավարել: Ինչքան շատ զբաղվեք դրանով, այդքան հեշտ կլինի փոխել նեգատիվը ավելի առողջ ընկալման:


Թողնել պատասխան